Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/559

Այս էջը հաստատված է

Առավօտը լիսը բացվէց թէ չէ, քրէհդարնէրին ասէց, վօր էլ չէթան գէղը, ձիանիքը ուրիշ տէղ քշէն։

Դէ՛, քրէհդարնէ՛րին ինչ, նրանք իրանց քրէհի վէքիլն ին, ձիանիքը բարցէցին, ընկան ճամփա։

Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ՝ էկան հասան Գյումրի։ Ըստէ տղէն իրա ապրանքը քօմմա ծախօ՛տէց, փօ՛ղ շինէց, քրէհդարնէրի հախը տվէց, ճա՛մփա դրէց, ջօկ օ՛թախ քրէհէց, կա՛ցավ, յէննա Գյումրու մհալումը ինչքամ գլուխ հէքիմ կար՝ քօմմըքին էլ կա՛նչէց. «Ի՛նչ ուզէք՝ կտամ,— ասէց,— թաքիլան էս ախչկանը մի ճա՛ր անէք»։

Էս հէքիմնէրն ին՝ խէ՛լք խէլքի տվին, է՛ս գէղը տվին. է՛ն գէղը տվին, հա՛յ դէս, հա՛յ դէն, քշէր-ցէրէկ չարչարվէցին՝ մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րէք ամիս, կամաց-կամաց հիվանդը լավացավ, վէ կացավ, ման էկավ, էլավ վօնց վօր մօրէն մին։ Հէքիմնէրին բօլ փօ՛ղ տվէց, ճա՛մփու դրէց, գնացին։ Ընչանք օրս տղէն չէր գիտա՝ էս ախչիկն օ՛վ ա, օ՛վ չի, հէրնըմէր ո՛ւնի, չո՛ւնի, յա վօնց ա էլէ, վօր սրան յարալու էն արէ, բէրէ էն գէրէզմանաքարի՛ տակը դրէ, թօղէ գնացէ: Վօր լավ լավացավ պրծավ, նօր ախչկանը հարց ու փօրց արէց։ Ախչիկը նստէց մին-մին, տէղը-տէղին նա՛ղլ արէց իրա գլխօվ անցկացածը։

— Յէ՛ս,— ասէց,— թաքավօրի ա՛խչիկն էմ։ Հէրս մի սառաֆ ուներ,— ասէց,— դրա տղի աչքն ընկէլ էր վրէս, ուզում էր ինձ առնի։ Էդ սառաֆի տղէն ա՝, դէ՛ս ընգավ, դէ՛ն ընգավ, մա՛րթիկ մեչ քցեց, ինչ ա՛րէց, չա՛րէց՝ չ'էլավ, հէրս ղա՛բուլ չէլավ, նա մի հէտ չէ՛ էր ասէ՝ էն դիհը կաննէ։ Էդ օրվանից սառաֆի տղէն հէննէս ի՛նադ ընգավ։ Օրէն մի օրը, իմ ղարավաշնէրի հէնն ա գնացէլ ի գէղիցը դուս սէհր անէլու։ Հէնց գէղիցը մխէլի հէռացէլ ինք, մըն էլ է՛ն տէհանք՝ մի քանի ձիավօր էն դհիցը դուս էկան, ձիանօնց գլուխը, բրա՛խ տվին ու յա՜լլա՝ դպա մէզ։ Էս վօր տէհան ղարավաշնէրս, վախլություննէրիցը թօ՛ղին փախան, յէս մնացի մէն-մէնակ։ Էդ ձիավօրնէրն էկան հա՛սան, տէհա՝ դրանցից մինը էն սառաֆի տղէն։ Ձիանօնցից վէ՛ր էկան, ձէռ ու վօտս կա՛պէցին, վէ՛ կալան տարան։ Յէս ուշա՛թափ էլա, մնացի. էլ միտս չի՛ ո՛ւր տարան, ի՛նչ արին, ի՛նչ չարին, մէնակ է՛ս ա միտս, վօր աչքս բա՛ց արի՝ տէհա կշտիդ։

— Ղո՞րթ էս ասում, ա՛խչի, թէ սուտ,— հարցրէց տղէն։