Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/560

Այս էջը հաստատված է

— Ղօ՛րթ:

— Ղօ՞րթ:

— Ղօ՛րթ:

— Բա՛ս վօր ըտէ՛նց ա,— ասէց տղէն,— դու ի՛մն էս, յէս՝ քո՛ւնը։

Գնաց էն սհաթը տէրտէր կանչէց, էդ տէրտէրը բէրէց դրանց պսա՛կէց, էլան մարթ ու կնիկ։ Ըստէ մի քանի վախտ կա՛ցան, յէննա միտք արին, ասէցին՝ վէ՛ կէնանք էթանք մէր քաղաքը, տէնանք ի՛նչ կա, ի՛նչ չկա։ Համա կնկա միտքն ո՛ւրիշ էր, նա ուզում էր սառաֆի տղից ինադը հանի, նօ՛ր վօր սիրտը հօվանար։ Ճամփի թադա՛րէք տէհան, ինչ ունէին֊չունէին կապօտէ՛ցին, ընկան ճամփա դպա իրանց քաղաքը։

Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի, մի շափաթ՝ հասան իրանց քաղաքը։ Ըտէ ախչկա հօրնըմօրիցը թաքուն ջօկ օ՛թախ քրէհէցին, կա՛ցան։ Անցկացավ մի՛ օր, էրկու օր, իրէք օր, տղի ձէռի փօղը հատավ, չէր իմանում՝ ի՛նչ անի, ի՛նչ չանի, ո՛ւմ դուռն էթա, ո՛ւմ ձէռը դէմ անի, մի քանի շահի ուզի, վօր սթա՛ր անի, ընչանք տէնան՝ վէրջնէրն ի՛նչ ա ըլնում։ Ըսէնց օրէն մի օրը տղէն դառը-տխուր նստէլ էր, մտքի հէննա ընկէ։

— Ա՛յ մարթ,— ասէց թաքավօրի ախչիկը,— ի՞նչ էս միտք անում, ասա տէնամ դարդդ ի՞նչ ա. խի՞ էս ըտէնց դառը-տխուր նըստէ, չըլնի՞ ձէռիդ խարջլըղը պրծէլ ա, ընդուր հմար էս միտք անում։

— Հա՛,— ասէց,— ա՛յ կնիկ, քէզանից պահէմ, ասսանից ի՛նչ պահէմ, լափ սըթար֊մըթարից ընկէլ էմ, վօնչ փօ՛ղ կա, վօնչ զա՛դ․ միտք էմ անում, թէ մէր վէրչն ի՛նչ պտի ըլնի։

Թաքավօրի ախչիկը էս վօր լսէց, էն սհաթը ձէռը տա՛րավ, մազէրի միչիցը մի ա՛կը հանէց, տվէց նրան։

— Ա՛ռ,— ասէց,— էս ակը, կտանէս բազար, կտաս թաքավօրի սառաֆի տղին. ի՞նչ աժի,— կհարցնէս։ Կասի. «Հա՛զար էրկու հարիր մանէթ»։— Բաս վօր ըտէ՛նց ա,— կասէս,— վէց հարիր մանէթ տո՛ւ, էն վէց հարիրն էլ քէզ փէ՛շքաշ։ Սավայի էս,— ասէց,— բան ա, վօր սառաֆի տղէն քէզ կանչի, ասի. «Էթանք մէր տունը ղօնաղ», կէ՛թաս, համա ընէ՛նց կանէս, վօր հէքսի օրն էլ դո՛ւ նրան բէրէս մէր տունը։ Իմա՞ցար։