Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/568

Այս էջը հաստատված է

Դէ՛ս գնացին, դէ՛ն գնացին, է՛ս քաղաքը, է՛ն քաղաքը, է՛ս գէղը, է՛ն գէղը, էլ տէղ չթօղացին, տակն ու վրա՛ արին՝ չքթան: Վէրչն ասէցին. «Էթանք Ստամբօլա շհարը, մի ընդէ՛ էլ սալըղ առնէնք, տէնանք»։ Ճամփէքը ծռէցին դպա Ստամբօլ։ Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, էրկու օր, ի՛րէք օր, մի՛ շափաթ, է՛րկու շափաթ, ի՛րէք շափաթ, մախլասի, մի ամիս՝ հասան Ստամրօլ։ Շըհարի մէչը վօր մտան, սրա՛ն, նրա՛ն հարցրին, թէ. «Չէ՞ք գիտա էն թավուր էժան քարվանսարա, զադ, էթանք վէ գանք»:

— Խի՞ չէնք գիտա,— ասէցին,— հրէն ֆլա՛ն տէղը, ֆլան մարթը ղարըբրա՛նօց ա շինէ․ օ՛վ ասէս էթում ա վէ՛ գալի, վօնչ փօ՛ղ ա տալի, վօնչ զա՛դ։

Թաքավօրին ու սառաֆին ա՛ղաք էն անում, բէրում էդ ղարբանօցը:

— Ղա՛րիբ էնք,— ասում էն թաքավօրն ու սառաֆը,— չի՞լնի մի տէղ տաք, սթար անէնք՝

— Խի՛ չիլնի,— ասում էն:— Բէրում էն սրանց մի օ՛թախ տալի, վօր իրանց կէնան։

Փռնչին թաքավօրին ու սառաֆին տէնալու բաշտան՝ ալբիա՛լը ճանանչում ա. համա վօր ասէս ձէն-ծպտօն չի հանում, ասում ա․ «Տէնամ՝ սրա վէրչն ի՞նչ ա ըլնում»:

Թաքավօրն ու սառաֆը, վօր ասէս, փռնչուն չճանանչէցին։ Դէ՛, ախար, վօ՛րդիան վօրդէ. ո՛ւմ մտքօվը կանցկէնար, վօր թաքավօրի ախչիկը կգար Ստամբօ՛լ, փռնչու գէ՛յմ կմննէր, ղարըբա՛նօց բաց կանէր, նրանց ռաստ կգար։

Անցկացավ ըսէնց մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մախլասի՝ մի շափաթ, օրէն մի օրը փռնչին բէրէց ղօնա՛ղլըղ սարքեց, թաքավօրին, սառաֆին ու կատէպանին (իրա մարթին) կանչէց ղօ՛նաղ։ Դէ նրանք էլ ի՛նչ պտի ասէին, ուրախ-ուրախ վէ՛ կացան, է՛կան։ Փռնչին էս իրէքին ընէ՛նց մի լավ քէֆ, ընէ՛նց մի լավ ուրախություն շանց տվէց, վօր էլ ա՛սէլ չի ուզի։ Գլխնէրը վօր լավ տաքա՛ցավ գինուցը, փռնչին խօ՛սք բաց արէց։

— Ի՞նչ մարթ էք,— հարցրէց,— ի՞նչ բանի հմար էք էկէ ըստէրանք։

Թաքավօրն ու իրա սառաֆը ջուղաբ չտվին, մնացին իրար էրէսի մտիկ անէլօն։ Համա կատէպանը վօր տէհավ սուս էն կացէ, ձէն-ծպտօն չէն հանում, ինքը էն դհիցը վէ՛ կացավ, մին-մին իրա