Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/569

Այս էջը հաստատված է

գլխօվն անցկացածը նա՛ղլ արէց, վօնց վօր յէս ձէզ նա՛ղլ արի. ասեց «Ըսէ՛նց, ըսէ՛նց, ըսէ՛նց բան. էսքամ վախտ էլ յէս աշխարէ—աշխար, յէըգրէ—յէրգիր էմ ըՆգէ, իմ կնկա հավարին էմ ման գալի»։

Թաքավօրն էս վօր լսէց թէ չէ, էն դհիցը ձէն տվէց.— Տղա՛,— ասէց,— էն թաքավօրը հէնց յէ՛ս էմ՝ վօր կամ: Բաս վօր ըտէ՛նց ա,— ասէց,— հախ ու նհախ, իմ ախչիկը յէս քէզանից կուզէմ, էլի դո՛ւ խաբար կըլնէս նրանից, մարթ չէ։

— Յէ՛ս էլ թաքավօրի սառաֆն էմ,— ձէն տվէց էն մէկէլ դհից սառաֆը,— յէս էլ իմ տղէ՛ն կուզէմ քէզանից։

Նօր ըստէ փռնչին (թաքավօրի ախչիկը) մէչ ընգավ։

— Թաքա՛վօրի սառաֆ,— ասէց փոնչին,— դու քու տղէն էս ուզում՝ ընէնց չի՞։

— Հա՛,— ասէց սառաֆը։

— Տղիդ ինչ ա՛րէլ էն,— ասէց փռնչին,— տէ՛ղն ա, խի՞ էր ուզում թաքավօրի ախչկանը սըպանի, վօր վէրչն էն օղիէն իրա գլուխը գար։ Էդ ասսու հալալ դատաստանն ա,— ասէց,— վօր էլ խօ՛սք չունէս ասէլու։— Յէննա թաքավօրին հարցրէց.— Թաքա՛վօրն ապրած կէնա,— ասէց,— դու էլ քու ա՛խչիկն էս ուզում, ընէնց չի՞։

— Հա՛,— ասէց թաքավօրը։

— Կա՛ց, — ասէց,— էթամ բէրէմ։— Գնաց իրա օթախը, փռընչու շօրէրը հա՛նէց, ախչկա շօ՛րէր հաքավ, գլուխը շի՛նէց, կօկէց, զո՛ւքվէց, զարթա՛րվէց՝ էկավ ընդէ կա՛ննէց։

Ախչկանը տէնալու բաշտան թաքավօրը մի՛ դհից, տղէն մի՛ դհից վազէցին, փաթաթվէցին ճտօվը, ուրախությունից լա՛ց էլան. խօսք չէր գալի բէրաննէրը, վօր խօսային։ Սառաֆը հօ՝ մնացէլ էր է՛շ կտրած, բէրանը բաց սրանց մտիկ անէլօն։

Նօր նստէցին թազադան քէ՜ֆ, ուրախությո՜ւն, ընչանք լիսվէլիս կէ՛րան, խմէ՛ցին, ջա՛ն ասէցին, ջա՛ն լսէցին, իրար գլխօվ անցկացածը նա՛ղլ արին, հին դարմանը քամուն տվին, դազգան, դաշդա՛ն, դէ՛սից, դէ՛նից ասէ՛ցին, խօսա՛ցին, մասլահա՛թ արին։

Սրանից դէնը մի քանի օր էլ կացան Ստամբօլ, նօր ըստէ ինչ ունէին-չունէին հավաքէ՛ցին, կապօտէ՛ցին, քօչ ու բարխա՛նա արին, ճամփի թադա՛րէք տէհան, չօրսօվ ընկան ճամփա դպա իրանց յէրգիրը։

Է՛կան, է՛կան, է՛կան, շատն ու քիչն աստօծ գիտա, հասան իրանց յէրգիրը: Նօր ըստէ թաքավօրը բէրէց իրա ախչկանը թազադան