Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/57

Այս էջը հաստատված է

Աղջիկը տալիս ա Ջան-Փոլատին, հեննեն մնաս բարով անում, ձիու գլուխը բաց թողում, էթում։ Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սհաթվա, էրկու սհաթվա, իրեք սհաթվա ճամփա էթում ա, էլ եդ դառնում։

— Խոսքը խոսք ա,― ասում ա,― պտի էթամ:

Գալիս ա Ջան-Փոլատի ամարաթի կշտին մի տեղ տափ կենում։ Որ լավ մութը գետինը կոխում ա, Ջան-Փոլատը գալիս հաց ուտում, մննում տեղը, խըռըմփալեն շնթռկում՝ տղեն ուսուլով ամարաթի դուռը բաց ա անում, մննում նեքսև, աղջկա գլխավերևը կաննում։ Նրան էլ աղաքուց ասել էր հազիր կենա, որ էդ գշեր պտի գա փախցնի, տանի։

— Հը՛,– ասում ա,— էթա՞նք, թե չէ։

— էթա՛նք,— ասում ա։

Աղջկանը դուս ա բերում, քաշում ձիու թարքը՝ յա՜լլա։

Թող նա էթա, գանք խաբար տանք Ջան-Փոլատիցը։ Առավոտը վեր ա կենում, տենում աղջիկ չկա։

— Կա չկա,— ասում ա,— էն քյաֆուր տղեն ա փախցրե։

Էլ մաջալ չի տալի, թռնում ա ձին, ընկնում եննուցը։ Քշում ա, քշում ա, ո՛նց ա քշում, ո՛նց ա քշում, որ էրկու սհաթվա ճամփեն մի սհաթումն ա էթում։ Էթում ա, էթում, ճամփի կիսին տղին հասնում ա, աղջիկը ձեռիցը խլում։

— Հը՛, տղա՛,— ասում ա,— ո՞նց ես մենծ թիքեն անկաջդ թողամ։

— Ամա՜ն գիտաս, Ջան-Փոլատ,— ասում ա տղեն,— քու ոտնեմ ընկե, էս հետ բաշխա՛, էլ չեմ անի։

— Լա՛վ,— ասում ա,— էս հետ բաշխում եմ, չունքի դու չըլնեիր՝ հազար տարի ճգնեի, Չինումաչինա թագավորի աղջիկը չէի կաբա բերի։ Գնա՛, տղա, գնա՛, դեռ ջահել-ջիվան ես, գնա արևիդ ձենն ածա՛։

Եդ ա դառնում, գալի։

Համա տղեն ո՞նց կարար կաշվումը սթրի, չունքի մի հետ աղջըկանը խոսք էր տվե։ Մի քիչ կենում ա, էլի ձիու գլուխը շուռ ա տալի, գալի Ջան-Փոլատի ամարաթը։

«Խոսքը խոսք ա,— ասում ա,— պտի էթամ»։

Ըտերանք մի տեղ տափ ա կենում, ընչանք լավ մթնում ա