Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/62

Այս էջը հաստատված է

մեշեն։ Ասլանը հեռվանց տղին որ տենում ա ձիու վրեն՝ ուրախանում, աշխարով մին ա ըլնում.

«Աստոծ ըսօր ինձ ջուխտ ձեռով ա տվե,— ասում ա,— թամամ օխտը տարի իսանաորդու մսի համ չեմ տեհե, անջախ մի ըսօր պտի ուտեմ, հասրաթս հանեմ»։

Ասում ա ու ատամները ղրճտացնելոն վրա հասնում, որ էրկսին էլ մի հանքի կուլ տա։ Համա սուրբ Սարգսի ձին ո՛ր վրա չի քշում, ասլանին ոտատակ տալի, ջարդ ու խուրթ ա անում, խժռում, թիբա-թիքա անում, թողում․ ասլանը հենց տեղն ու տեղը սատկում ա, մնում։ Տղեն էն սհաթը ձիուցը վեր ա գալի, թուրը քաշում, ասլանի փորը ճղում, ղութիկը ընդիան հանում։ Բաց ա անում, տենում՝ ղո՛րթ որ իրեք ծիտ միջին ծլվլում են. էն սհաթը իրեքի ճիտն էլ քաշում ա։ Ջան-Փոլատի ֆոգին զաթի էս իրեք ծիտն ին, սրանց ճիտը քաշում ա թե չէ՝ ալբիալը նա ընդե րանից պրծնում ա։

— Տղա՛,— ասում ա ձին,— դե հմի նի՛լ վրես, տանեմ ծովն անց կացնեմ։

Տղեն նիլնում ա, ծովն անց կենում են էրեսը։ Ըստե ձիու գյամը հանում ա, իրան բաց թողում ծովը, գյամն էլ եդ տանում, դնում քարի տակը․ Սև ձին էլ հո ծովի ղրաղին էր, նիլնում ա, ընկնում ճամփա դպա Ջան-Փոլատի ամարաթը։ Գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի մի շաբաթ[1], հասնում ա ամարաթը։

Աղջիկն էն սհաթը դուս ա գալի, ճտովը փաթթվում.— Տղա՛,— ասում ա,— էս հետ որ ես քունն եմ, դու իմը. արի՛ որ Ջան-Փոլատի ձեռիցը լավ պրծանք։

— Ղո՞րթ։

— Ղո՛րթ։ Չես ավատում, արի՛ տես։

Էթում ա տենում՝ դրուստ որ Ջան-Փոլատը էրկեն մեկնվել ա, ո՛նչ սասը կա, ոնչ սամուրը։ Նո՛ր ըստե քոչ ու բարխանա են կապում, ինչ կար-չկար Ջան-Փոլատի ամարաթումը՝ մալ, դոլվաթ, խաղինա, էրծաթ, ոսկի, բռլիանդ քոմմա բարձում են ձիանիքը, ընկնում ճամփա։

  1. Տպագիր տեքստում «մի օր, երկու օր, իրեք օր, մախլասի մի շաբաթ» արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված է, թողնում ենք այնպես, ինչպես տպագիր տեքստում (Ծ․ Կ․)։