Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/63

Այս էջը հաստատված է

Էթում են, էթում են, էթում են՝ մի օր, էրկու օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մի ամիս՝ հասնում են էն աղջկա ամարաթը, որ տղի հեննա կոխ էր պրծե, տղեն նրան տվել էր գեննովը։ Ըստիան էլ էդ աղջկանն ա վեր ունում, էլ էդ էթում իրա ճամփեն։ Գալիս ա, գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա հոր քաղաքը։ Խաբարը տանում են թագավորին, թե պուճուր տղեդ, էրկու սի՜րուն, նա՜շխուն, արեգակի կտոր աղջիկ էլ հետը՝ հրեն գալիս ա։

— Ղո՞րթ։

— Ղո՛րթ։

— Ո՞րդի ա։

— Հրե՛ ֆլան տեղը։

Թագավորը ուրախանում, աշխարով մին ա ըլնում, իրա նազիր-վեզրով, մենծ հեծելով դուս ա գալի աղաքը։ Տղեն հորը տենալու բաշտան՝ ձիուցը վեր ա գալի, էթում ձեռը պաչում։ Հեր ու տղա ըստե իրար փաթթվում են, լաց ըլնում, ուրախությունից ըսկի չեն էլ կարում խոսա. վեր են կենում գալի տուն։ Մեկել աղպրտինքը իրանց սևէրեսությունից ամանչում, քիչ ա մնում գետինը մննեն. ըսկի պուճուր աղպոր աչքին էլա չեն էրևում։

— Դե՛, ասա՛ տենանք, ո՛րդի,— հարցնում ա թագավորը,— ախա՛ր էս ո՞նց էլավ, որ դու սաղ-սալամաթ եդ էկար. էսքամ տարի մեռանք քու ճամփեն պահելոն։

Նոր ըստե պուճուր տղեն նստում ա, մին-մին հորը նաղլ անում աղպորտանց արարմունքը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Թագավորը ըստոնք որ չի լսում՝ կատաղում ա.— Ջա՜նլաթ,— ձեն ա տալի։

Ջանլաթները գալիս են թագավորին գլուխ տալի.— Ինչ կհրամայես,— ասում են,— թագավորն ապրած կենա։

— Կէթա՛ք,— ասում ա,— է՛ս սհաթը իմ վեց տղին էլ կբերեք աղաքիս քյալլա կանեք։

Պուճուր տղեն նոր աղաչանք, պաղատանք, թե.— Թագավորն ապրած կենա, աղպրտինքս ինչ մուխաննաթություն[1] արին՝ արի՛ն, բան չկա, նրանք էլ մերն են՝ յադ չեն, բաշխա՛։— Նոր որ թագավորը նրանց բաշխում ա։

Պուճուր աղպոր նշանածն էլ հո ուրախությունից չէր գիտա ինչ

  1. Տպագիր տեքստում՝ բեբախտություն․ ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։