Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/7

Այս էջը հաստատված է

Տղեն աչքը բաց ա անում, թամաշ անում ծառին. տենում ա ծառը լափ դարտակ՝ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Շատ գլխին, ոտին ա անում, համա էլ որդե՜։ Գալիս ա հորը նաղլ անում։

― Ա՛յ հեր,— ասում ա,— ես էսքան վախտ խնձորի ծառը պահեցի, որ զադ չմոտանա. հենց էկավ քաղելու վախտը՝ էդ գշեր սատանական մի սհաթ աչքս կպցրի. մին էլ վե կացա՝ տեհա ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Էն մի տարին էլ գալիս ա միջնեկ տղեն։

— Ա՛յ հեր,— ասում ա,— թո՛ղ էս տարի էլ ե՛ս էթամ մուղաթ կենամ․ մարդ ա, բալի ես կարում եմ խնձորի գողին սըպանի։

— Ա՛յ որդի, դու գիտաս,— ասում ա հերը,— գնա՛ մուղաթ կա՛ց։

Միջնեկ աղպերն ա՝ նետուանեղը վեր ա ունում, գալի էդ խնձորի ծառի տակին ղարավուլ քաշում։ Գալիս ա հասնելու վախտերքը, որ էն գշեր պտի մնար, առավոտը քաղեր, տաներ թագավորին՝ մի ղաֆիլ լիսադեմին քունը տանում ա։ Էն դհիցը էլ եդ դևը գալիս ա շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն բիրդան վեր ա թռնում, ծառին մտիկ տալի՝ տենում ա լափ դարտակ. ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Փոր-փոշման գալիս ա տուն, հորը նաղլ անում, որ խնձորի գողին չկարաց բռնի։

Էն մի տարին էլ, կգա պուճուր տղեն։

— Ա՛յ հեր,— կասի,— էս տարի էլ թո՛ղ ես էթամ խնձորին մուղաթ կենամ։

Հերը կասի.— Ա՛յ որդի, մենծ աղպերդ, միջնեկ աղպերդ գնացին՝ ի՞նչ չաթեցին, որ դու էթաս՝ ի՞նչ չաթես։

Պուճուր տղեն որ շատ կզոռի հորը, հերը կասի.— Լա՛վ, թե որ էդքամ սրտով ուզում ես՝ գնա՛, էս տարի էլ դո՛ւ մուղաթ կաց։

Պուճուր աղպերն ա՝ նետուանեղը վե կունի, կէթա խնձորի ծառի տակին ղարավուլ կքաշի։ Կկենա մի շաբաթ, էրկու շաբաթ, խնձորները կհասնեն։ Կասի․ «Թո՛ղ էս մի գշերն էլ մնա, լավ հասնի՝ առավոտը քաղեմ, տանեմ հորս»։ Էդ սաղ գշերն էլ, որ ասես, աչքը չի կպցնի։ Կգա լիսադեմին տղի քունը կզոռի։ Կհանի էն սհաթը դանակը, մատը կկտրի՝ վրեն աղ կանի, որ մատը մռմռա, բալի քունը չտանի։

Հենց էն ա լիսվե-լիս էր՝ տղեն կտենա էն դհիցը մի եքա դև էկավ, շուլալվեց ծառը, որ խնձորներն ուտի։ Ջա՜նըմսան տղեն,