Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/73

Այս էջը հաստատված է

ասա՝ տամ․ սաղ թագավորությունս էլ ուզես, իմաց կաց կտամ, չեմ խնայի։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,― ասեց տղեն,― զադ չեմ ուզում, մենակ քո գյամչուն ասա, որ ինձ ծովն անցկացնի էն էրեսը։

— Էդ ի՜նչ ա, որ ուզում ես,— ասեց թագավորը զարմացած,― քաշովդ մին ո՛սկի ուզա, մա՛լ ուզա, դո՛լվաթ ուզա՝ տամ։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— քու մալ ու դոլվաթը քեզ հալալ ըլնի, ինձ մենակ անցկացրա՛ ծովի էն ղրաղը․ սրանից սավայի ուրիշ բան չեմ ուզում։

Թագավորը տղին որ շատ զոռում ա, տենում ա ո՛նչ ոսկի ա ուզում, ո՛նչ մալ, ո՛նչ դոլվաթ, մախլասի՝ ըսկի զատ լի վեր ունում, կանչում ա իրա գյամչուն։

— Էս տղին,— ասում ա,— կդնես գյամին, կտանես սաղ-սալամաթ կանցկացնես ծովի էն ղրաղը, էլ եդ կթողաս, կգաս։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա գյամչին,— էս մի ամիս ա՝ գյամին չի բանում․ հենց էթում ա, հասնում ծովի մեջտեղը, բիրդան ջուրը տակն ու վրա ա ըլնում, լափին տալի, գյամին քիչ ա մնում շուռ գա, չենք գիտա էս ի՛նչ բան ա։

— Ի՛նչ ուզում ա ըլնի,— ասում ա տղեն,— որ իմանամ պտի ձկների փայ ըլնեմ, էլի պտի անցկենամ։

— Դո՛ւ գիտաս,— ասում ա գյամչին,— մեղքն ու վարձքը քու շլինքը, որ ասում ես՝ կտանեմ։

Էթում ա գյամին սարքում, տղին նստացնում, ընկնում ճամփա։ Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են հենց ծովի մեջտեղը՝ ջուրը էլի տակն ու վրա ա ըլնում, քիչ ա մնում գյամին շուռ տա։ Գիդիջըղ տղեն՝ ալբիալը շորերը հանում ա, իրան քցում ծովը, սըկվում ջրի տակը։ Ջրի տակին էթում ա, էթում, հասնում ա ծովի անտակը, ի՜նչ տենում՝ մի պառավ կնիկ նստել ա, մատին էլ մի մատանիք կա, որ մատանքի ակը անում՝ ա դպա ջուրը, էն սհաթը ծովը տակն ու վրա ա ըլնում, ալեկործումն ընկնում։ Ջանըմսան տղեն՝ էս որ տենում ա, վրա ա հասնում պառավին, հեղտխտորում, մատանիքը ձեռիցն առնում, էլ եդ դուս գալի ջրի էրեսը։ Ալբիալը ծովը հանդարտում ա։ Գյամչին մնացել էր շիվարած, թե էս տղի միջին ի՛նչ հունար կա, որ սըկվեց ջրի տակը, ծովը ալբիալը հանդարտեց, էթում են, էթում, շատն ու