Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/79

Այս էջը հաստատված է

Ասեց.— Հա՛։

Ասեց.— Քանի՞ աղջիկ ունես։

Ասեց.— Փա՛ռք ասսու, եռեսուն աղջիկ ունեմ։

Ասեց.— Բիրադի եռեսուն աղջիկ ա՞։

Ասեց.— Եռեսուն ա։

Ասեց.— Եբոր եռեսուն ա, էլ ըսօր նախիրը մի էթա, ես քեզ հետ գործ ունեմ։

Նախրչին ասեց.— Չեմ կարա եդ ընկնի, տավարը կկորչի։

Ասեց.— Տավարը դու ղրկա էթա, հինգ ջահի ա, տասը ջահի կտամ՝ դու բանդ ի՛լ[1]։

Ասեց.— Չե՛մ կարա, ես պտի էթամ նախիրս։

Տեհավ՝ չի լսում, հանեց հինգ մանեթ տվեց նախրչուն, թե.— Դու մի էթա՛, ուրշին ղրկա։

Նախրչին, որ տեհավ հինգ մանեթը, ուրախացավ, ասեց.— Լա՛վ, ես չեմ էթա, ուրիշ մարդ կղրկեմ։

Եբոր նախրչին նախիրը ճամփու քցեց, վեզրի հետ էկան իրանց տուն։ Վեզիրը տեհավ՝ դրուստ եռեսուն աղջիկ են, մեկ մեկուց անղալաթ սիրուն են։

Վեզիրն ասեց.— Նախրչի աղպեր, քու աղջկերքը պտի տաս թագավորի տղերքին։

Նախրչին ասեց.— Թագավո՞րն էլ ունի եռեսուն տղա։

Ասեց.— Ըտենց ա, եռեսուն տղա թագավորինն ա, եռեսուն աղջիկ էլ քունն ա, տանք իրար։

Նախրչին ասեց.— Բախտավորություն կըլի, որ թագավորին խնամի ըլնեմ, էլ նախիր խի՞ եմ էթում։

Վեզիրն ասեց․— Ըստեղ անմով դերձիկ կա՞։

Նախրչին ասեց․— Կա՛։

Ասեց.— Դե գնա՛, կանչա գա՛։

Նախրչին վե կացավ, գնաց, կանչեց։

Վեզիրը դերձկին հրամայեց, ասեց.— Սրանց ոտից գլուխ թամուզ շոր պտի հագցնես։

Դերձիկն ասեց.— Շա՛տ լավ, փողը ձեզանից, առնիլն ու կարիլն ինձանից։

Դերձիկը չափսներն առավ, մի շաբթվա մեջ կարեց, հազրեց։

  1. Սպասիր (Ծ․ Բ․)։