Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/102

Այս էջը հաստատված է

է Հայաստանին, աւելի մեծ հայկական գաղթականութեան մէջ է գործում։ Թիւրքաց մայրաքաղաքին այդ ժամանակից վիճակվեց մի կարևոր դեր կատարել հայկական տպագրութեան մէջ[1]:

Հետաքրքրական հարց է, թէ ինչո՞ւ Աբգարը իր գործունէութիւնը Վենետիկի պէս մի քաղաքից փոխադրեց այնպիսի տեղ, ուր տպարանը չէր կարող ունենալ շատ յարմարութիւններ։

Թէև այս հարցի վերաբերմամբ չը կան յիշատակութիւններ, բայց կարծում ենք, որ միանգամայն հաւանական պատճառը բերած կը լինենք, եթէ ասենք որ Աբգարը ստիպված էր այդպէս անել։ Նրա պատգամաւորութեան բուն նպատակը անաջողութեան հանդիպեց Հռօմում։ Թէ այնուհետև ինչ դիրք, կը բռնէր Միքայէլ կաթողիկոսը, այդ, իհարկէ, Աբգարին վերաբերվող հարց չէր։ Բայց մնալով Իտալիայում, նա պիտի հպատակվէր այն դրութեան, որ հաստատված էր կաթօլիկ աշխարհում։ Նայենք նրա տպած <<Սաղմոսին>>: Գրքի սկզբում դրված երկու պատկերներից մէկը ներկայացնում է Պիոս պապին գահի վրա, իսկ նրա մօտ երեք կարդինալ և մի եպիսկոպոս. նրա առջև կանգնած են երկու հայեր, մէկը ծերունի,

  1. Կ․ Պօլիսը, թէև թիւրքական մի քաղաք, է այնքան մօտիկ էր Եւրօպային, այնքան շատ էր շփվում նրա հետ, որ Արևելքում ունէր մի զարգացած կենտրօնի համբաւ։ Տպագրական մամուլը այդտեղ հաստատվելու մեծ դժուարութիւններ չը գտաւ։ Յայտնի է, որ Թիւրքիայում հրէաները գաղտնի կերպով գրքեր տպում էին դեռ XV դարում․ Այսպէս, 1490-ին այստեղ տպվեց «Աստուծու ժողովրդի պատմութիւնը» անունով հրէական գիրքը: