IV-ը չը կար այլ ևս, իսկ նրա տեղը պապ էր ընտրված Կարաֆֆայի գործակիցը, մեծ ինքնուիզիտօր Գիլզիերին, որ ստացաւ Պիոս V անունը։ Կաթօլիկ եկեղեցին այս մարդուն ընդունել է սրբերի կարգում նրա իսկ որ անբիծ վարք ու բարքի համար։ Բայց դա մի սուրբ էր, որ ծայրայեղ մոլեռանդութեան մէջ հալածանքները, պատիժներն էր համարում Աստուծու գործը մարդկանց մէջ արմատացնելու միջոց։ Նոյն իսկ Կտրաֆֆան այնքան նուիրված չէր ինքուիզիցիային, որքան այս անողոք, մռայլ պապը։ Սա համարեա մոռա- ցաւ որ եկեղեցի պիտի կառավարէ․ ինքուիզիցիային կատարեալ ազատութիւն աուեց,նոյն իսկ պապական իշխանութեան հպատակվելու պարտաւորութիւնից էլ ազատեց նրան։ Մեղմութեան, զիջողութեան ոչ մի խորհուրդ մատչելի չէր նրան։ Իզուր նրան ասում էին թէ պէտք է փոքր ի շատէ մեղմ լիներ, թէ մարդիկ հրեշտակներ չեն։ Պիոս V-ը ականջ չունէր այդպիսի խօսքեր լսելու համար։ Մարդու մասին նա վատ կարծիք ունէր, որովհետե երկար տարիներ ինքնուիզիցիայի պաշտօնեայ էր եղել, զբաղված խուզարկութիւններով, դատերով, հարց ու փորձերով։ Ամեն տեղ և ամեն մէկի մէջ նա տեսնում էր անհաւատութիւն, հերետիկոսութիւն և եկեղեցու մէջ վնասակար սերմերը խեղդելու համար նա անհրաժեշտ էր համարում ամենաանգութ խստութիւնը։ Նա ուզոում էր որ բոլոր կաթօլիկները իր նման լինեն․ ինքնուիզիցիայի բոլոր վճիռները նրան շատ մեղմ էին թւում։
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/104
Այս էջը հաստատված է