Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/106

Այս էջը հաստատված է

1567 թւականից դարձեալ սկսվում է տպագրական գործունէութեան դադար, որ տևում է 17 տարի։ Միայն 1584-ին մի գիրք է հրատարակվում, այս անգամ արդէն Հռօմի մէջ։ Բայց դա մի մասնաւոր, առանձին նշանակութւիn չունեցող հրատարակութիւն էր, որ պիտի ծառայէր լոկ պապական քաղաքականութեան։

Այդ գրքի հրատարակող էր Գրիգոր XIII պապը, սուրբ Պիոս V-ի ի յաջորդը, եզուիտների ամենամտերիմ բարեկամը և հովանաւորը։ Տրիենտի ժողովին մասնակցած հոգևորականներից մէկն էր նա և այժմ, հասնելով եկեղեցու պետի աստիճանին, աշխատում էր ամենայն խստութեամբ կատարել այդ ժողովի որոշումեր։ Նրա մտածութիւնների առարկան այն էր, թէ ինչ պէտք է անել, որ կաթօլիկ եկեղեցին յետ ստանայ իր վաղեմի հպատակներին, որոնց խլել էր ․Րէֆօրմացիան: Բայց բողոքականութիւնը զղջալու և թուլանալու ոչ մի յոյս չէր տալիս. ուստի պապը իր հայեացքը դարձրեց դէպի Արևելք, ուր կային բազմաթիվ ոչ-կաթօլիկ ազգեր, որոնք կարող էին փոխարինել Րէֆօրմացիայի հասցրած վնասները, եթէ, ի հարկէ, յօժարվէին Հռօմի հպատակ գրվել։

Արևելեան քրիստոնեաներին կաթօիկ եկեղեցու հետ միացնելու համար Գրիգոր պապր Հռօմում մի յատուկ վերակացութիւն հիմնեց, յանձնելով այդ գործը կարդինալ Սանտա-Սեվերինօին։ Մի շարք պատրաստութիւններ տեսնվեցան և ապա 1584-ին Արևելք ուղարկվեց Սիդօնի արքեպիսկոպոս Դօն-Լէօնարդօն։ Նա գնաց Կիլիկիա և