Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/110

Այս էջը հաստատված է

այնքան պատրաստութիւն չունէին, որ ըմբռնէին իրանց ստորագրած թղթի աստուածաբանական նրբութիւնները։ Այս կարելի է իմանալ հէնց Ազարիայի գրած նամակի բովանդակութիւնից․ բայց որ նշանաւոր է, նորադարձ կաթօլիկները ընդունում էին նոյն իսկ Տրիենտի ժողովը, որի մասին, երևի, նոր էին լսում։ -Պարզ է, որ ստորագրեցին ոչ այնքան իրանց հոգիները ուղիղ հաւատի միջոցով դժոխքի կրակներից ազատելու համար, որքան Գրիգոր պապի խոստացած հոգևոր և մարմնաւոր վերակենդանութիւնը վայելելու համար։

Եւ հազիւ թէ կարելի լինի մեղադրել այդ խեղճ հայ հոգևորականներին։ Ամեն ինչ ցոյց էր տալիս որ կաթօլիկ հզօր, համաշխարհային եկեղեցին չէ կարող գթութեան նոյն իսկ նշոյլ ցոյց տալ դէպի այն քրիստոնեաները, որոնք նրա համար հերձուածողներ են։ Հայերը իրանց նմանեցնում էին ոչխարների, որոնք ապրում են գայլերի մէջ։ Բայց Հռօմի դատոդութեամբ նրանք ուրիշ վիճակի արժանի էլ չէին, քանի որ հերձուածող էին․ Հռօմը ինքն էր այդպիսի վիճակ պատրասստում իր իշխանութեան տակ գտնվող հերետիկոսների համար։ Պիոս V-ը, օրգանական զօրաբաժին ուղարկելով Ֆրանսիա, հրամայեց նրա գլխաւորին չը խնայել հուգենօտներին (ֆրանսիացի բողոքականներին) և կոտորել նրանցից վերցրած գերիներին։ Նա ամբողջ ժամանակ աղօթում էր որ աջողվի մի ընդհանուր կոտորած պատրաստել հուգենօտների համար։ Այդ կոտորածը պատրաստվեց