Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/112

Այս էջը հաստատված է

Այդ մարդկանց հետ կաթողիկոսը ուղարկեց և մի հատ հայերէն Ասատուածաշունչ, և խնդրում էր որ պապը տպագրել տայ նրան այն տպարանում, ուր տպագրվել էր նրա <<Տումարը>>։ «Ի յամենայն ազգս հայոց-գրում էր նա—,որ է շատ և բազում ճորով թէ գտուի Ի․ (20) Ասատուածաշունչ ընդ ամենն․ և կու նստի գինն Բճ․ կամ Գճ․ ֆլի (200—300 ֆլօրին) մէկն և չի գտուիլ. և յոյժ պիտանի է վարդապետաց և հայրապետաց և քահանայից»։ Միայն այս գրական անճարութիւնը ո՜րքան զօրաւոր փաստ պիտի լինէր Ազարիա կաթողիկոսի համար ձգտելու դէպի Հռօմ, ուր, ինչպէս նա տեսնում էր, Գրիգոր պապը հիմնել էր և <<պասմագիր (տպարան) գեղեցիկ ի հայոց լեզու>>։

Աստուածաշունչի մասին իր խնդիրքը Ազարիան վերջացնում էր այսպիսի խօսքերով. «Գիտեմք, Հայր սուրբ, որ բազում դրամ խարճ կու լինի ի յայս պասմայս, բայց ապաւինելով ի քո առատաձեռնութիւնդ Երանութեան քո ի բազում շահս հոգևորս, որ առնիցէ քո սրբութիւնդ ամենայն մեր ազգին և այնոցիկ որ, փափաքեն ուսանել զՀայոց լեզուն և զգիրն»։

Գալով Գրիգորեան տոմարն ընդունելուն, Ազարիա կաթողիկոսն ասում էր որ դժուար էր հայերի մէջ այդպիսի րէֆօրմ մտցնել, որովհետև եթէ միայն հայերն ընդունեն, նրանց պէտք է մեղադրեն թէ միացել են ֆրանկների հետ։ Բացի դրանից, ոչ ոք Սիսում չէր հասկանում նոր տոմարի էութիւնը։ Ուստի կաթողիկոսը ուղարկում