գաւառների վրա, այլ շատ և երկար տարիներով։ Ծառայութեան լուծի տակ ընկած հայրերը որդիներ ծնեցին, սրանք էլ որդիներ ունեցան, սերունդից սերունդ, շատ պորտեր, որոնց թիւը չէ էլ կարելի իմանալ, այս դրութեան մէջ էին։ Այլ ևս մխիթարութիւն չը կայ հայ ազգի համար․ դեռ այժմ էլ գլխիկոր գտնվում ենք նրանց չար ծառայութեան տակ, և հայրենի գաւառներից արտաքսված, է ցիր ու ցան ենք եղել աշխարհի չորս կողմերում․ իշխանների և ազատների սերունդները ծառայ են դարձել մահմեդական ազգերին։ Եւ մեր եկեղեցիները այլազգիներից ոտնակոխ եղան. քանդված եկեղեցիների քարերը տանում էին բերդեր շինելու, իսկ շէն մնացած եկեղեցիները իրանք էին պղծում, և նրանց ձիաներն ու ջորիներն էին պարում այդ եկեղեցիների մէջ։ Եւ մենք մնացել ենք գլուխներս կախ արած, այսպիսի աղետալի կսկիծների պաաճառով մեծ տարակուսանքների մէջ ենք,և ոչ մի տեղից օգնութեան հնար չէ երևում»:
Սա նախաբանն է, վարդապետից առաջ եղած ողբերի կրկնութիւնն է։ Իսկ ի՞նչ ունի ասելու նա իր ժամանակի մասին:
1579 թւականը սարսափելի էր Գանձակի երկրի և Ղարաբաղի համար։ Երևաց ժանտախտ, որ մեծ քանակութեամբ մարդիկ ջարդեց։ Այդ պատուհասի հետ միասին երևաց և Իւզդէմիր Օսմանը։ Հաւաքելով իր ձեռքի տակ լէզգիների և այլ կովկասեան լեռնաբնակների հրոսակներ, նա Դերբենտից մի կատաղի արշաւանք սկսեց դէպի պարսից երկիրները։ Արշաւանքը փոթորիկի արագութեամբ անցաւ Կուր գետից դէպի արևմուտք և հարաւ, կողոպտելով ճանապարհի վրա պատահած քաղաքներն ու գիւղերը: Գանձակը, Խաչէնը, Ջրաբերդը, Վարանդան, Դիզակը, մի խօսքով Չարէքի