դիմադրութիւն։ Եւ օսմանեան զէնքը նորից ուղղվեց այդ երկրի դէմ։ Գանձակը պաշարվեց, թիւրք զօրքերը մի անգամ էլ աւերեցին, քերեցին, կոտորեցին այն ամենը, ինչ կար Գանձակի և Արաքսի մէջտեղը։
Այս դժբախտութիւնների մէջ, որոնք օսմանեան աշխարհակալութեան առաջև անծայր տարածութիւններ էին բաց անում դէպի Արևելք, Պարսկաստանում թագաւորեց Շահ-Աբբասը (1587): Սա արևելեան մեծագործ բռնապետներից մէկն էր, քաջ, բռնակալ, անողոք, բայց մի և նոյն ժամանակ աշխարհաշէն։ Մեր Յովհաննիսիկ վարդապետը հիացմունքով է խօսում նրա մասին։ Դա մի թագաւոր է <<շատ խաղաղասէր, մանաւանդ քրիստոնեաներին սիրող. վաճառականներն ասում են թէ իր տանը պատւով պահում է սուրբ խաչի նշանը և պատերազմի ժամանակ տանում է նրան իր ծոցի մէջ>>։ Այսպիսի առասպել հեշտ կարող էր կազմվել այն դժբախտ ժամանակներում, որովհետև Շահ-Աբբասը, իսկ որ, մի մահմեդական իշխող էր, որ երկրի շահերի համար հովանաւորում էր քրիստոնեաներին, մանաւանդ հայերին։
Այդ բարեհաճութիւնն էլ բաւական էր, որ օսմանեան զէնքով նուաճված պարսկական նահանգների հայ ազգաբնակութիւնը ձգտում ցոյց տար դէպի Պարսկաստանը։ Քրիստոնեայ նախիրի համար ո՞ր տիրապետութիւնն էր լաւ, այսինքն համեմատաբար թեթև, տանելի։ Աոաւելութիւնը Պարսկաստանի կողմն էր։ Ճիշտ է, օսմանցիները զօրեղ էին, իրանց պետութեան մէջ աշխատում