Այս էջը հաստատված է
պատրաստեց յամառ ու երկարատև պատերազմերի համար։
Հասցնելով իր ողբախառն տարեգրութիւնը 1600 թւականին, Յովհաննիսիկ վարդապետը ասում է․ <<Ապագան Տէր Աատուծուն է յայտնի թէ ինչ է լինելու>>։ Իսկ այդ ապագան շատ մօտ էր։ XVI դարի վերջին քառորդի բոլոր աղէտները միայն նախադուռն էին, աւելի ահռելի, համատարած աղէտի կարապետներն էին։
Դուրս պիտի գար Շահ-Աբբասը օսմանեան բանակի դէմ և պիտի ցոյց տար թէ որքան բարձր է գնահատում հայերի կուլտուրական նշանակութիւնը, որքան է սիրում նրանց։ Բայց մի դառն հարց է. հայերը գոհ կարո՞ղ էին լինել, որ իրանք այդպիսի նշանակութիւն են ստացել պարսկական բռնակալի աչքում։
Որքա~ն դժբախութիւններ կային այդ բռնակալական սիրոյ մէջ…