Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/126

Այս էջը հաստատված է
Դարի սկիզբը. սով, աւերանք: – Տնային դժբախտութիւն - երեք կաթողիկոսներ Էջմիածնում: —Պարսկաստան փախած հայերը պատրաստել են տալիս Շահ-Աբասի արշաւանքը։ — Շահը Ջուղայում։ — Երևանի պաշարումը. արշաւանքներ դէպի Թիւրքաց Հայաստան։ — Սինան փաշա եւ պարսիկների նահանջումը։ — Շահ–Աբբասը վճոում է անապատ դարձնել ամբողջ Արարատեան երկիրը եւ սահմանակից գաւառները։ — Պատրաստութիւններ. Գառնի գիւղի դիմադրութիւնը, այրի մէջ փակված հայ կանանց հերոսական անձնազոհութիւնը։

Հաշտութիւնը, որ առ ժամանակ վերջ դրեց պարսկա-թիւրքական պատերազմներին XVI դարի վերջերում, այն պայմանն ունէր, որ Պարսկաստանից նուաճված Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականի մեծ մասը անցնեն Թիւրքիային։ Ինչպէս տեսանք, ռալեան փորձում էր տարրեբութիւն դնել ճնշող լուծերի մէջ, փորձում էր անբաւականութիւն յայտնել և իր համար երկու չարիքներից փոքրագոյնն ընտրել։ Այդ նպատակով Ղարաբաղի և Գողթան գաւառի կողմերից շատերը յօժար կամքով գաղթեցին գնացին Պարսկաստան և, Շահ-Աբբասի սիրալիր ընդունելութեան արժանանալով, բնակվեցին Սպահանում։ Հայերի օրինակին հետևեցին և շատ վրացիներ։