վաճառականներին Հայաստանի հողի վրա:
Մինչդեռ ջուղայեցիները շքեղ կերպով հյուրասիրում էին թագաւորին, հարուստ ընծաներ էին մատուցանում, Շահ-Աբբասը, այդ քրիստոնէասէր թագաւորը, վճռեց տանել նրանց իր երկիրը, որպէսզի այնտեղ ծաղկէ առևտուրը։ Եւ առհասարակ այդ ամրողջ գերեվարութիւնը, բացի երկիրը անապատ դարձնելու գլխաւոր նպատակից, ունէր և տնտեսական մեծ նշանակութիւն Պարսկաստանի համար: Հաշիւը պարզ էր․ մեծ քանակութեամբ մի աշխատասէր, հլու, ոչխարի պէս վախկոտ ժողովուրդ էր մտնում այնտեղ մշակելու, արդիւնաբերելու, տէրերին լիացնելու համար։ Ո՞վ կը հրաժարվէր այդպիսի բարիքից։
«Թողինք - ասում է ականատեսներից և քշվողներից մէկը[1] - թողինք տունն ապրանքով լի, հօտն ի դաշտին. հայրն որդին ուրացաւ, մայրն դուստրն ուրացաւ. այնպիսի ժամ Աստուած ոչ տայ իւր ստեղծուածոցն։ Դուս արին ամենայն մարդ իւր յերկրէն որպէս նահիր, և ինքեանք եղեն սրով և նիզակով քշողք․ խառնեցան մէկզմէկ, որպէս գառն ի ոչխարն խառնի․ լալն ու հառաչանքն ելաւ մինչև յերկինս»:
- ↑ Աւգոստինոս Բաջեցի, Նախիջևանի գաւառի հայ-կաթոլիկներից (ունիթօրներից) մեկը. տե՛ս «Նշխարք Մատենագրութեան Հայոց» Ք. Պատկանեանի, Պետերբուրգ, 1884, եր. 6: Նշանակելի փաստ է, որ Շահ-Աբբասը ճանապարհից յետ դարձրեց Նախիջևանի գավառի բնակիչներին, որոնց մէջ շատ կային կաթօլիկ հայեր: Բաջեցին ասում է թէ պարսից բանակում ֆրանսիական դեսպան կար: Արդեօք սա՞ չէր պատճառը: