Էսպէս խայրենիքն քանդած՝ թողեցիք։
Մասիսի անունն, Հայոց տապանի։
Արարատ դաշտի, սուրբ էջմիածնի,
Մեր Խոր Վիրապի, սուրբ Գեղարդ, Մուղնի,
Չմոռանան մինչի օրն դատաստանի։
Աչքըս կուրանար, շլինքս կոտրուէր,
Խեղճ Հայաստան, քեզ էսպէս չը տեսնէր,
Թէ մեռած էի, ինձ երանի էր,
Քան թէ կենդանի՝ աչքըս բաց տեսնէր[1]Կոտորվելով ու հալածվելով, գաղթականները դիմեցին դէպի իրանց համար նշանակված տեղերը Պարսկաստանի զանազան կողմերում, ուր նրանց սպասում էին անծանօթ երկրի և անսովոր կլիմայի սպանիչ հանգամանքները, կեղեքումներ, հալածանքներ, զօռով իսլամացում և այլն։ Իսկ ի՞նչ մնաց այն երկրում, որտեղից հանվել էին այդ մարդկային հօտերը։
Հետևեալ տարին թիւրք–պարսկական պատերազմների բեմ դարձաւ Վասպուրականը։ Սինան փաշան, պարտութիւն կրելով պարսիկներից, սկսեց զօրաժողով անել և մի ահագին բանակ կազմեց, որ կատարելապէս ոտնակոխ արաւ ազգաբնակչութիւնը։ Թաւրիզի մօտ Շահ–Աբբասը մեծ ջարդ տուեց թիւրքերին, որոնցից այնքան վախենում էր անցեալ տարի։ Ամեն տեղ տիրեց խառնակութիւն, անտէրութիւն։ Ջալալի աւազակները աւելի ևս յանդուգն ու աներես դարձան։ Մի ամբողջ ընդարձակ երկիր, Արարատեան դաշտը, մնացել էր անտէր։ Ոչ պարսիկներն էին ուզում
- ↑ «Բազմավէպ», 1847, եր․ 94-95․