տիրել նրան, ոչ օսմանցիներ էին երևում։ Դուրս եկան զանազան թուրք հրոսակապետեր, որոնք իրանց ձեռքը գցեցին այդ մեծ, բարելից երկիրը։ Նրանք կռւում էին իրար հետ՝ տիրապետութեան համար, բայց ամեն մի աւազակային խումբ իրաւունք էր համարում մտնել այդ դժբախտ վայրերը և առնել այն, ինչ դեռ մնում էր այս ու այն անկիւնում Շահ-Աբբասի արշաւանքից և գերեվարութիւնից յետոյ։ Գայլերի խմբերի նման նրանք երևում էին գիւղերում, տանջում էին մարդկանց, պահանջելով որ նրանք ցոյց տան թէ ուր են թագնված գոյքելը և հարստութիւնները։
Տանջվեցին մանաւանդ Աբարանը և Արարատեան դաշտի հիւսիսային արևելակողմը, ուր մնացել էին գիւղեր, բնակութեան տեղեր։ Կարբին, Օշականը, Յովհանավանքը, Բջնին և այլ գիւղեր մի քանի անգամ կողոպտվեցին։ Շատերը փախան Գեղարքունի գաւառը, բայց ջալալիները գնացին նրանց ետևից։ Գեղարքունին դեռ ․վերջնականապէս չէր աւերված․ այնտեղ կային ցորենի ամբարներ, անասուններ։ Սաստիկ ձմեռ էր, ձիւն շատ էր եկել այդ բարձրաւանդակներում։ Հրոսակները թալանեցին ամեն ինչ և ապա մեծ քանակութեամբ կանաք և երեխաներ գերեցին, որպէս զի նրանց տէրերը փրկանք բերեն՝ ազատելու համար։ Փրկանք էլ ստացվեց, բայց գերիները չազատվեցին։
Ձմեովայ մէջ կողոպտողները թողին Գեղարքունիքը և իրանց աւարով ճանապարհ ընկան դէպի