նրա դամբարանը և հանեն նրա մասունքները։ Երբ բացվեց այդ սրբապղծութիւնը, երբ Էջմիածնի հոգևորականները խնդրում էին նրան պատժել այդ յանդգնութիւնը, նա ոչինչ չարաւ։ Կաթօլիկութիւնը Մելքիսէթի համար շահագործութեան մի աղբիւր էր դարձել։ Եւ միանալով մի ինչ-որ Զաքարիա վարդապետի հետ, որ, ինչպէս երևում է, հայ-կաթօլիկներից էր, նա անում էր ամեն բան, որպէս զի հաճելի դառնար Հռօմի պապին։ Իմանալով միայն թալանել, նա թշնամի էր ամեն մի բարեկարգութեան և եկամուտների աղբիւր էր դարձրել տգէտ ու անբարոյական մարդկանց կաշառքներով ձեռնադրելը։ Եկեղեցիները կատարելապէս ամայի ու մերկ էին մնացել, որովհետև առաջնորդները կողոպտել էին նրանց՝ իշխող մահմեդականներին կաշառելու համար։ Էջմիածինը մի քարուքանդ ու անտէր վանք էր․ մի հատ գիրք չէր մնացել, որովհետև գիրք կարդացող չը կար. մի հատ եկեղեցական զարդ և անօթ չը կար, որովհետև ամեն բան, որ փոքր ի շատէ գին ունէր, վաճաոված էր կամ գրաւ դրված։ Բաւական է ասել, որ նոյն իսկ աջերը, բուրվառները, սկիհները, խաչերը գտնվում էին մահմեդական իշխողների տներում։ Նոյն իսկ ճրագ էլ չէր վառվում Էջմիածնի տաճարի մէջ․ մի մահմեդական մարդ երբեմն, երբ ճանապարհորդ կամ պատահական այցելու էր լինում, վառում էր ձէթի ճրագ, դնում էր հայոց ամենագլխաւոր վանքի մերկ բեմի վրա և փոխարէնը ողորմութիւն էր ստանում։ Վանքում մնացել էին մի քանի տգէտ սևագլուխներ
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/147
Այս էջը հաստատված է