անասնական բթութեան, որը մենք տեսանք Շահ Աբբասի գերեվարութիւնների ժամանակ։
Բայց այս կղերական ապականութիւնը համատարած չէր Հայաստանի բոլոր կողմերում։ Այդ զարհուրելի ժամանակներում գտնվեցան հոգևորականներ, որոնք չէին կորցել պատւի բարեխղճութեան, արդարութեան զգացմունքը և խիստ բողոք բարձրացրին Մելքիսէթի դէմ։ Մեզ հասել է մի այդպիսի բողոք, որ գրված է Վանի հոգևորականների և ազդեցիկ աշխարհականների կողմից։ Այդ բազմաստորագիր բողոքը[1] շատ լաւ պատկերացնում է Մելքիսէթ կաթողիկոսին, ինչպէս նաև հայ հոգևորականութեան անկումը։ Ուստի մենք այստեղ ընդարձակ քաղուածքներ կը բերենք այդ հետաքրքրական դօկումէնտից[2]:
Վասպուրական նահանգի Վան քաղաքի և նրա շրջակայ գաւառների առաջնորդները, եպիսկոպոսները, վարդապետները, քահանաները, տանուտէրերը, իշխանները, «դօլուաթաւորները», արհեստաւորներն ու երկրագործները հետևեալ մեղադրանքներն են բարդում Մելքիսէթի վրա.
Նախ՝ զի ի վրայ եպիսկոպոսի եպիսկոպոս կու օրհնես, զի ի վերայ քաղաքի և կամ գաւառի՝ որ աոաջնորդ մի կայ, այլ ոմն տգէտ և հերձուածող և կամ