Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/152

Այս էջը հաստատված է

պՔրիստոս վաճառէ, նա ոչ ունի մասն ի Քրիստոսէ, զի այդ ոչ է գործ կաթողիկոսի, այլ Յուգայի։ Զի այսպիսի չարիքս քո եզև պատճառ, որ գաջն սուրբ Լաւսաւորչին հաներ ի սուրբ Աթոռոյդ և ի գերութիւն մատնեցեր յօտար աշխարհ․․․ Զամեն կարգ և սահման դո՞ւ պիտի որ խանգարես․ թողումք զյայտնապէս հոգևոր պոռնկութիւնն ձեր, որ ի մէկ Աթոռի վերայ երեք կաթողիկոս էք կագեալ, և ոչ թէ մինդ կացեալ և այլքդ դադրեալ, այլ ամեն մէկդ՝ ի յիւր գնացեալ երկիրն ինքնագլուխ կաթողիկոսութիւն առնէք, և ամենևին ոչ Աստուծոյ երկնչիք և ոչ ի մարդկանէ ամաչէք։

Եւ հինգերորդ անկարգութիւն ձեր այս է, որ յանդգնաբար վստահացար և ձեռն արկեր ի մեր սուրբ հաւատս, զի կամիս զմեր ուղղափառ հաւատս խախտել և տապալել, և զմեզ ի հերձուածողութիւն և յուրացութիւն ձգել․ ֆռանգաց հետն միաբանելով և ձեռագիր տալով՝ զՔաղկեդոն ի ժողովն ընդունելով։ ․․․ Ձայն Գիշու որդի չԶաքարայն, որ Վանայ դօլուաթաւորքն՝ զինքն ի Վարագայ աքսորեալ հալածեցին, ոչ թէ այն դօլուաթաւորքն անիրաւութիւն իսկ արարին գմա, այլ յիրաւի․ զի տեսին զնորա թերահաւատութիւնն և զչար գործքն․․․ Եւ զայնպիսի արտաքսեալն որ վասն չար գործոցն իւրոց՝ դու գնա ընդունեցեր, և արժանի համարեցար գնա ընդհանրական մեծի սուրբ Աթոռոյդ, քեզ նման, քեզ աթոռակալ և փոխանորդ կարգեցեր․ նա որ զիւր տունն և զաթոռն Վարագ աւերեաց, դու գնա սուրբ Աթոռոյն Էջմիածնայ շինող համարեցար։ Այն դօլուաթաւորքե աշխարհական գոլով իմացան զնորա չար գործքն, տաղտկացեալ զզուեցան ի նմանէ, և աքսորեալ արտաքսեցին ի Վարագայ, և դու կաթողիկոս գոլով ոչ իմացար. զի նոցա դառներևեցաւ, վասն այն ոչ ըեդունեցին․ իսկ քեզ քաղցր թուեցաւ, վասն այն սիրով ընդունեցեր. նոյնպէս և ամենայն չարքն և հերձուածողքն՝ հաճելի և սիրելի են քեզ, և ամենայն պարկեշտքն և ուղղափառքն՝ ատելի և թշնամիք են քեզ։ ․․․Մանաւանդ քան զամենայն մեծ չարիքն այս են, որ զքո ձեռագիրն