Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/174

Այս էջը հաստատված է

քաղաք, որ չէր վախենում իր հարստութիւնները հանդէս բերել մահմեդական իրականութեան մէջ։ Հայ վաճառականները մեծ ճաշակով կարգաւորեցին իրանց նոր հայրենիքը, որ ստացավ Նոր–Ջուղա անունը։ Հարթավայրի վրա գծագրվեց նոր գաղութի կանոնաւոր, գեղեցիկ մակարդակը։ Մի երկար ու լայն փողոց անցնում էր Ջուղայի միջով արևելքից դէպի արևմուտք․ դա կենտրօնն էր, գաղութի աչքը և ի պատիւ Խօջա–Նազարի կոչվեց «Նազարի Խիաւան»։ Տասը երկրորդական փողոցներ զանազան ուղղութեամբ կտրում էին այդ կենտրօնական մեծ փողոցը[1]։ Փողոցների վրա հայ վաճառականները կառուցին փառաւոր ապարանքներ, որոնց նկարագրութիւնը հիացմունքով է բերում Առաքել Դաւրիժեցին իր «Պատմութեան» մէջ։ «Շինեցին, ասում է նա, զյարկս և զբնակութիւնս ինքեանց հրաշալի յօրինուածովք, զարդարեալ և յօրինեալ ի ծաղիկս ոսկւոյ և լաջվարթի և պէս պէս երանգաց ակնախտիտ տեսողաց»։

Այդքանը չէր հայ վաճառականների երջանկութիւնը։ Նրանք ստացան արտօնութիւններ, նրանք մահմեդական մեծ պետութեան մայրաքաղաքում վայելում էին մահմեդականների հետ հաւասար իրաւունքներ։ Ամեն դէպքում Շահ–Աբբասը նրանց հովանաւորն էր։ Մի շարք փաստեր կան, որոնք ցոյց են տալիս թէ ինչ աստիճանների էր հասնում Իրանի հրամանատարի ուշադրութիւնն

  1. Յ․ Յարութիւնեան — «Պաումութիւն Նոր–Ջուղայու» հատ․ I, Նոր–Ջուղա, 1880, եր․ 39։