Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/18

Այս էջը հաստատված է



Նոր Պատմութիւնը։—հայկական տպագարութեան սկիզբը եւ նրա հանգամանքները։— Վեճհտիկ. տպագրական գործունէութիւն։— «Հայոց տուն»։—Իտալիայի դերը. Վերածնութիւն։—Առաջին տպագրութիւն — «Պարզատօմար։— «Տաղարան», Յովհաննէս Թլկուրանցին առաջին հայ հեղինակը, որի աշխատութիւնը տպագրվում էր նրա կենդանութեան ժամանակ։—«Ուրբաթագիրք»։–«Ախտարք»։ —Առաջին տպագրութիւնների գնահատումը:— Տպարանը` լոյսի եւ խավարի գործիք։

Տասն և հինգերորդ դարի երկրորդ կէսը համաշխարհային պատմութեան մէջ հռչակված է երեք խոշոր դէպքերով։ 1453-ին օսմանեան թիւրքերը մտան Կ.Պօլիս.— դա մեծ աղէտ էր, որ սարսափ տարածեց ամրողջ Եւրօպայի վրա։ Եւ այդ սարսափի տարիներում, 1455-ին, գերմանական Մայնց քաղաքի մէջ, մի համեստ, աղքատ աշխատաւոր մարդ, Յովհան Գուտեմբերգ, լոյս հանեց առաջին տպագրած գիրքը։ Սա երկրորդ դէպքն էր: Իսկ երրորդ մեծ դէպքը տեղի ունեցաւ դարի վերջերում. 1492-ին Քրիստափոր Կօլումբոսը հասաւ Ամերիկայի ափերին։

Տասն և հինգերորդ դարով վերջանում էր մարդկային պատմութեան երկրորդ մեծ շրջանը— Միջին դարերը: Սկսվեց երրորդ շրջանը — Նոր պատմութիւնը։