Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/180

Այս էջը հաստատված է

կը դառնան։ Տանջանքները սարսափելի էին, բայց ծեծի, կեղեքումների, բանտի ու կապանքների ենթարկված ժողովուրդը հառաչանքի ձայնը մինչև երկինք բարձրացրեց, իսկ հեռանալ իր կրօնից չը կամեցաւ։ Շահ-Աբբասը հրամայեց ամէնքին բռնի կերպով թլփատել, և այդ հրամանը, ի հարկէ, կատարվեց։ Միւս խումբը համեմատաբար քիչ վնասվեց, որովհետև նրա մէջ գտնվեց մի քաջ քահանայ, որ պաշապանեց նրա իրաւունքները և իր համարձակ պատասխաներով զինաթափ արաւ Շահ–Աբբասին։ Ընդհանրապէս, բռնի մահմեդականացրածների թիւը հասնում էր 1000 հոգու։

Մի ուրիշ անգամ Շահ-Աբբասը, պատճառ բերելով մի չնչին դէպք, հրամայեց մահմեդականացնել գիւդերում ապրող հայերին։ Փէրիա և Բուրվարի գաւառներում բարձրացաւ հայերի հեծեծանքը․ մի երկու տեղ նոյն իսկ դիմադրութիւն ցոյց տուին։ Ժողովուրդը փախաւ լեռները, բայց ոչինչ չը կարողացաւ ազատել նրան պարսիկների ձեռքից, որոնք մտնում էին ամեն տեղ և բռնութեամբ թլփատում էին ամենքին։ Մօլլաներ նշանակվեցին՝ մահմեդական կրօնը տարածելու համար, չը նայած որ ժողովուրդը, նոյն իսկ թլփատվելուց յետոյ, շարունակում էր յամառութեամբ մնալ քրիստոնեայ։

Այս բարբարոսութիւնները ցոյց էին տալիս թէ ինչ է սպասում Պարսկասաան գաղթեցրած հայերին։ Սա դեռ նախերգանքն էր, բայց Շահ-Արբասը, այնուամենայնիւ, ամենալաւն էր պարսկական գահի վրա նստող բռնակալների մէջ։ Եւ