Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/192

Այս էջը հաստատված է

պէտք է մեծ յոյսեր դրած լինէին այդ նուիրակութեան վրա, որ գալիս էր պաշտպանելու հայ եկեղեցին կաթօլիկների յարձակումներից։ Բայց կաթօլիկ պատէրները շատ լաւ էին ճանաչում իրանց հակառակորդներին․ նրանք Էջմիածնի նուիրակներին հրապարակական վիճաբանութեան հրաւիրեցին նոյն իսկ հայերէն լեզուի գիտութիւնը ցոյց տալու համար: Եւ երբ այդ օտարազգիները հարց առաջարկեցին թէ «վարեմ» բառը անո՞ւն է թէ բայ, հայ վարդապետները շփոթվեցին և սկսեցին զանազան պատասխաններ տալ [1], ուստի և ծաղրի առարկայ դարձան։ Եւ չը մոռանանք, որ Խաչատուր Կեսարացին Սիւնեաց դպրոցի աշակերտներից էր, ուրեմն և նրանից աւելի գիտուն մարդ չէր էլ կարելի ճարել Հայաստանում։ Եթէ այդքան տգէտ էր հայ վարդապետը քերականական մի հասարակ հարցի առջև, ի՞նչ կարող էր նա լինել կրօնական բարդ հարցերում։

Ամենից առաջ, ուրեմն, հայ հոգևորականի տգիտութիւնն էր Լեհաստանի հայ եկեղեցու հիմքերը փորողը։ Բայց տգիտութիւնը եթէ մի փոքր պարտաճանաչութիւն ու ազնւութիւն ունենար, ցաւը այնքան մեծ չէր լինի, քանի որ ժողովրդի ջերմեռանդ աւանդապահութիւնը եկեղեցու կողմն էր և պաշտպանում էր նրան։ Դժբախտութիւնը հէնց այն է, որ տգիտութեան հետ միշտ անբաժան են և ամեն տեսակ արատներ։ Յայտնի է, որ Լեհաստանի հայերի պատմութեան մէջ սարսափելի տխրահռչակ անուն է ստացել մի արատաւոր

  1. Առաքել պատմ., Գլ. ԻԹ․