Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/194

Այս էջը հաստատված է

և կանչում էր վարդապետներին ու տիրացուներին, հարցնում էր ամեն մէկին թէ ինչ կը տան, եթէ եպիսկոպոս կամ վարդապետ ձեռնադրէ։ Սակարկողների թւում էր և Նիկօլը․ կաթողիկոսը համաձայնվեց 150 ղրուշով եպիսկոպոսութիւն տալ նրան։ Ժողովուրդը, որ լաւ էր ճանաչում Նիկօլին, միաբերան բողոք բարձրացրեց, չէր ընդունում նրան․ բայց Մելքիսէ՞թը պիտի ականջ դնէր ժողովրդի ձայնին։ Գիշերը, թագուն կերպով, նա տարաւ Նիկօլին քաղաքից դուրս մի վանք և այնտեղ ձեռնադրեց՝ 150 ղրուշից չը զրկվելու համար։ Ժողովուրդը փորձում է այդտեղ արգելելու, խնդրում, աղաչում է, բայց կաթողիկոսը, ինչպէս պատմում է Աոաքելը, աթոռի վրա նստած ձեռնադրում էր Նիկօլին և մի և նոյն ժամանակ ձեռքում բռնած խաչով սաստում էր բողոքաւորներին։ Խեղճ ժողովուրդը գիտէր իր գլխին գալիքը, այնքան զայրանում է այդ բացարձակ խաբեբայութիւնից և զզուելի կաշառամոլութիւնից, որ «մի քիչ ևս՝ և զէնք կառնէր ու մաս-մաս կը կոտորէր թէ կաթողիկոսին և թէ նրա ձեռնադրածին»[1]: Կաթողիկոսը դիմում է մի նոր խաբէութեան, ասելով թէ Նիկօլը Հայաստանի համար է ձեռնադրված. և այսպէս ազատելով իր օձիքը, Լվօվից գնում է դէպի Կամենեց քաղաքը։ Սակայն ճանապարհին, երևի նոր կաշառք, ստանալով, արհամարհում է ժողովրդի տրամադրութիւնը, թուղթ է գրում լվօվցիներին և նզովում

  1. Եզեանց—«Բռնի միութիւն հայոց Լեհաստանի»․ 1884, հր․ 21.