այն սարսափեցնող ոյժն էր, որի անունն է եզուիտութիւն։ Հայերը եզուիտների ընդարձակ ձեռնարկութիւնների մի փոքրիկ, նոյն իսկ ոչ այնքան կարևոր մասնիկն էին կազմում։ Եւ չէ կարելի ասել թէ նրանք յատկապէս հայերով էին զբաղված։ Նրանց գործունէութիւնը չափազանց ընդարձակ էր, չափազանց բազմակողմանի։
Լեհաստանը XVI դարի սկզբում Եւրօսպայի ազատ երկիրներից մէկն էր։ Նրա վրա սաստիկ ազդեցութիւն էր արել իտալական վերածնութիւնը, իսկ բողոքականութիւնը, ազատ մուտք գըտնելով, սկսեց տարածվել լեհ ժողովրդի և գլխաւորապէս ազդեցիկ ազնուականութեան մէջ։ Հոգևորականութիւնը չէր դիմադրում այդ նոր հոսայանքներին, ընդհակառակն, ինքն էլ ենթարկվում էր նրանց և ազատ մտածութիւնը տարածվում էր նոյնպէս և նրա մէջ։ Բողոքականութիւնը մրցում էր կաթօլիկութեան հետ գրականութեան ասպարէզում. բողոքական տպարանների թիւը գերազանցում էր կաթօլիկ տպարանների թիւը։ Լեհաստանը մերժեց Տրիենտի ժողովը, պաշտօնապէս յայտարարեց դաւանութիւնների ազատութիւն։ Կար մի ժամանակ, երբ Հռօմը ձեռքից գնացած էր համարում այդ կաթօլիկ երկիրը:Բայց չը կամենալով առանց կուի զիջել, նա Լեհաստան ուղարկեց Լօյօլայի բանակը։
Եզուիտները Լեհաստան մտան 1565 թւականին։ Սկզբում նոյն իսկ նրանք էլ յուսահատված էին, տեսնելով իրերի դրութիւնը այդ երկրում։ Բայց հէնց այդ յուսահատեցնող դրութիւնը