Թշնամիների առաջին շարքերում կանգնած էին, ի հարկէ, բողոքականութիւն ընդունած լեհացիները։ Այդ կռիւը մեծ դժուարութիւններ էր ներկայացնում, նախ այն պաաճառով որ լեհական ազդեցիկ ազնուականութիւնից շատերն էին գտնվում բողոքականութեան շարքերում, երկրորդ, որովհետև Լիւթերի և նրա հետևողների վերանորոգած եկեղեցին շատ էր տարբերվում Հռօմի եկեղցուց։ Բողոքականութիւից յետոյ գալիս էր Լեհական Ռուսիան իր բազմաթիւ յունադաւան (օրթօդոքս) ազգաբնակութեամբ։
Յունական և առհասարակ արևելեան ծիսական ամեն մի եկեղեցու հետ այնքան դժուար չէր հաշիւներ վերջացնելը․ կարելի էր երկուստէք զիջողութիւններով միութիւն (ունիա) կայացնել, սրբագրելով դաւանական կէտերը և դրանց հետ կապված ծէսերը։ Եւ իրաւ, եզուիտներին աջողվեց այդպիսի մի միութիւն ստեղծել. ոուս ազգաբնակութեան մի մասը ընդունեց առաջարկված պայմանները և 1595-ին մի քանի օրթօդօքս եպիսկոպոսներ Հռօմում հանդիսաւոր կերպով պապի հպատակութիւնն ընդունեցին։ Աջողութիւնն այնքան մեծ էր, որ կաթօլիկ պրօպագանդան նոյն իսկ Լեհաստանի սահմաններից դուրս էլ էր գործում: Սիգիզմուդը փայփայում էր այն միտքը թէ իրան կաջողվի նոյն իսկ Մօսկվայի թագաւորութիւնը կաթօլիկացնել:
Սակայն դաւանափոխական շարժումները, եթէ մի կողմից գոհացնում էին կրօնասէրներին, միւս կողմից էլ կազմալուծում էին երկրի