Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/201

Այս էջը հաստատված է

այլ և Լեհաստանի քաղաքական և կուլտուրական ոյժերը։ Ժողովուրդը ինքն էր բռնութիւններ գործ դնում «հերետիկոսների» վրա, քանդում էր նրանց տները, սպանում էր նրանց։ Օրթօդօքսութեան հաւատարիմ մնացած ռուս ազգաբնակութիւնն էլ բռնութիւնների էր ենթարկված։ Եւ հալածվողները ոչ մի տեղ արդարադատութիւն չէին գտնում։ Դիմադրութիւնը իզուր էր դէս ու դէն ընկնում․ բոլոր ճանապարհները ծածկված էին եզուիտական ցանցերով[1]։

Հայերին եզուիտները ամենքից ուշ ձեռք առան ինչպէս իրանց հարկաւոր էր։ 1629 թւականը առաջին տարին է, երբ Նիկօլ Թորոսօվիչը լեհական զօրքերով, դպրոցականներով, լատին քահանաներով գնում էր Լվօվի հայոց եկեղեցին բռնութեամբ խլելու։ Բռնութիւնը յաղթող հանդիսացաւ. դա Լեհասաանի հայութեան երկարատև տանջանքների, թշուառութիւնների նախադուռն էր։

Շատ զարմանալի մի հանգամանք է սա։ Ամբողջ ժողովուրդը լուսաւորչական է, նրա առաջնորդը միայն կաթօլիկ է դարձել։ Արդարութիւնը, եթէ նա կարող էր լինել եզուիտականութեան ստրուկ դարձած Լեհաստանում, պիտի կարգադրէր, որ առաջնորդը հեռանայ իր ժողովրդից, գնայ կաթօլիկ եկեղեցին։ Բայց եզուիտական արդարադատութիւնը այսպէս վճռեց․ եկեղեցիները

  1. Լեհաստանի այս դրութեան մասին տե՛ս 1) Карвевъ - «Исторiя Западной Европы въ Новое Время», т. II, ч. I, Сп6. 1898, 2) Губеръ - «Iезуиты», 1899, стр. 105—109, 3) Шмиттъ — «Исторiя Польскаго Народа», т. II, Спб., 1866.