??? հազիւ քսան և հինգ տարի անցած` այնտեղ գործում էին 150 տպարաններ․ 25 տարվայ ընթացքում Վենետիկի մէջ տպված գրքերի թիւը հասնում է 2 միլիօնի․․․
Բայց մեծագործութիւնը միայն այդ ահագին քանակութիւնը չէ։ Մինչդեռ Գերմանիայում և ուրիշ տեղերում տպարանը հրատարակում էր մեծ մասամբ կրօնական գրուածքներ և դասագրքեր, Վենետիկը սկսեց անյայտութեան խաւարից լոյս հանել հին կլասիկներին։ Այդ գործով հոչակվել և անմահացել է մանաւանդ Ալդօ Պիօ, որ տպարան հիմնեց XV դարի վերջերում և որի ժառանգները երկար ժամանակ նոյնպէս հոչակաւոր տպագրիչներ էին։
Դաժան, հոգեմաշ գործ էր հին ձեռագիրներ հրատարակելը, մանաւանդ երբ դրանք Պլատօնի և Արիստօտէլի նման հանճարների գրուածքներն էին։ Պէտք էր մանրակրկիտ համեմատութիւններ անել, հետազօտել ձեռագիրների տարբերութիւնները, գտնել աղաւաղումները, պէտք էր արթուն լինել, որ իւրաքանչիւր կէտ իր տեղը լինի։ Մօտ երեսուն գիտուն մարդիկ օգնում էին Ալդօ Պիօին, մեծ մասը ձրի, ոգևորված գործի վեհութեամբ։ Դա գրքերի մի պարզ հրատարակութիւն չէր, այլ սրբագործութիւն․ տպագրիչները գիշերները չէին քնում, աշխատում էին աղօթելով, լաւ հասկանալով թէ ինչ մեծ եւ պատասխանատու գործի են ձեռնարկել։
Տպարանը, իբրև նոր գործ, բազմաթիւ պակասութիւններ ունէր․ բայց վէնետիկեան հռչա