քրիստոնեայ եկեղեցիների վրա։ —Ահա այս հին դարմանն էր, որ քամու էր տալիս Պրօպագանդան, մօտ երկու հարիւր տարուց յետոյ հրատարակելով Եւգենիոսի կօնդակը հայերէն լեզուով։ Նպատակը ինքն ըստ ինքեան հասկանալի է[1]։
Պրօպագանդայի տպարանի հայերէն բաժինը սկզբում շատ աղքատիկ գործունէութիւն ունեցաւ։ Եօթը տարի լալուց յետոյ, նա 1630-ին տպագրեց <<Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան» անունով կրօնական գիրքը, որ թարգմանված էր ֆրանսերէնից Պօղոս-Պետրոս հայ քահանայի ձեռքով։ Այնուհետե գալիս է աւելի երկար ընդմիջում։ Տպարանը մի քիչ եռանդ ցույց է տալիս XVII դարի կէսից, բայց հաւատարիմ մնալով մի և նոյն նեղ կրօնական-դաւանաբանական ուղղութեան։ Կաթօլիկութեան տարածման համար հասատաված. այս բարձր ատեանը արժան չէր համարում, որ ամեն կողմից զրկված հայը իր մայրենի լեզուով մի քիչ լայն ու բազմակողմանի կրթութիւն ստանայ։
Մենք ասացինք, որ լատին կրօնաւորները գիտական նպատակով ուսումնասիրում էին հայոց լեզուն։ Շաա չէ այդպիսիների թիւը․ և առաջինը, որ իր աշիատութիւնների պտուղները հրատարակեց տպագրութեամբ, կանօնիկոս Ֆրանցիսկօ Րիվօլան է։ 1624 թւին նա Միլանում հրատարակել էր հայերէն լեզուի քերականութիւնը լատինական լեզուով և այդ ժամանակ էլ խոսաացել էր շուտով
- ↑ 1640 թւակսնի Ուրբանոս VIII պապը այդ գրքից մի հատ ուղարկեց Փէլիպպոս կաթողիկոսին: