իր մեղքերը ապաշխարութեամբ քաւելու իբրև մի պարզ միաբան։
Ջուղան ազդում էր ոչ միայն այն պատճառով, որ հարուստ էր և ինքնավար, այլ և այն պատճառով, որ ներկայացնում էր մի մտաւոր կենտրօն։ Հայասաանից այդտեղ էին փոխադրված բազմաթիւ գրքեր, այնպէս որ Ամենափրկչի վանքը այն ժամանակներում կարող էր Հայաստանի ամենահարուստ գրադարանը համարվել. իսկ Ջուղայի առաջնորդ Խաչատուր Կեսարացին ամեն ջանք գործ էր դնում մի լաւ դպրոց էլ պահելու վանքում։ Դա նոյն Խաչատուր վարդապետն էր, որ Լեհաստանում չէր իմացել թէ «վարեմ» բառը ինչ է — բա՞յ թէ անուն։ Նրա հետ էր մի երիտասարդ աբեղայ, Սիմէօն անունով, որ նոյնպէս ենթարկվել էր լատին կրօնաւորների ծաղրին նոյն այդ տգիտութեան պատճառով։ Վերադառնալով էջմիածին, Խաչատուրն ու Սիմէօնը գտան այդտեղ Լիմ կղզու անապատի մեզ ծանօթ Մելքիսէթ վարդապետին, որ այնքան դառն տանջանքներով ուսումնասիրել էր գիտութիւնը։ Խաչատուր վարդապետը այնպիսի մարդկանցից էր, որոնց համար սովորելը երբէք ուշ չէ։ Եւ նա Սիմէօն աբեղայի հետ սկսեց դասեր առնել Մելքիսէթ վարդապետից[1]:
Այդքան բարեխղճութիւն ունեցող մարդը չէր կարող լուսաւորութեան բարեկամ չը հանդիսանալ։ Եւ Ջուղայի Ամենափրկչեան վանքում Խաչատուրը հաւաքեց աշակերտներ, ամեն յարարութիւներ
- ↑ Առաքել պատմ․, Գլ․ ԻԹ․