Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/223

Այս էջը հաստատված է

խելքով ըմբռնել, թէ ինչ է պահանջվում և փորագրեցին տառեր, շինեցին մամուլ, մինչև իսկ թուղթն էլ պատրաստեցին տեղն ու տեղը շարեցին, տպագրեցին։ Ասել հարկաւոր չէ, որ այդպիսի ինքնահնար միջոցներով գլուխ բերած գործը խոշոր պակասութիւններ պիտի ուևենար. և իրաւ, Ջուղայի այդ անդրանիկ տպագրութիւնը տգեղ էր ու անկատար, աշխատողների անհմտութիւնն էր ցոյց տալիս։

Բայց պակասութիւները ոչինչ են այն փաստի առաջ, որ այդ բոլորը պատրաստված էր հայ մարդու ձեռքերով, Ասիայում, առանց մասնագէտ վարպետների ցուցմունքների և աջակցութեան: Միայն դէպի գործն ունեցած սասաիկ սէրն էր կարող դրդել Խաչատուր վարդապետին և նրա օգնականներին յանձն առնել այդքան ծանր աշխատանքը, չը յուսահատվել հազարաւոր դժուարութիւննեից։ Այս է ամենից կարևորը։

Գրքի յիշատակարանը թողնում է ձեզ վրա գեղեցիկ տպաւորութիւն։ Դուք երևակայում էք մահմեդական աշխարհի մի հեռւաւոր անկիւում շինած քրիստոնէական մի վանք, ուր սովորական ծուլութեան և հացկատակութեան տեղ եռում է գաղափարական գործունէութիւնը․ մտածում են, ծրագիրներ են կազմում, թէ ինչպէս անեն, որ լոյս ստանայ սարսափելի դժբախտ ժողովուրդը Հայաստանում և ինչպէս ստեղծեն այն գործիքը, որ այգ լոյսն է տարածում։ Հաւաքված են հոգևորականներ և աշխարհականներ, ծեր ու երիտասարդ, քահանայ ու վարդապետ, աշակերտ ու