հանգամանքների և մանաւանդ Պրօպագանդայի բերանից այդ տպարանական հարստութիւնը։ Եւ դա ճիշտ որ հարստութիւն էր. Յովհաննէս վարդապետը համարեա մի նոր դարագլուխ է բաց անում հայ տպագրութեան արուեստի մէջ, այնքան նա կարողանում է գեղեցիկ և վայելուչ ձև տալ հայերէն տառերին, բազմատեսակութիւն մտցնել նրանց մէջ։ Չը գիտենք, այդ վերանորոգութիւնը ամբողջապէս վարդապետի գեղագիտական զարգացմա՞ն արդիւնք է թէ նա Ջուղայից բերել էր նկարներ և նմուշներ։ Յամենայն դէպս, վարդապետը հայ տպարանի երախտաւորներից մէկն է։
Վերջացնելով գործը Իտալիայում, Յովհաննէս վարդապետը ուղարկում է տպարանր Ջուղա և ինքն էլ վերադառնում է այնտեղ՝ տարիների փորձով հմտութիւն ձեռք բերած։ Բայց տանը նրան սպասում էր հիասթափութիւն․ Խաչատուր Կեսարացին վախճանվել էր և Ամենափրկչեան վանքում արդէն կային մարդիկ, որոնք աւելորդ էին համարում տպագրական գործը։ Վարդապետը ստիպված է լինում Ջուղայում էլ մաքառել, այս անգամ հայրենի տգիտութեան դէմ, և սկսում է տպագրութիւններ, թէև առանձին աջողութիւն չէ ունենում։ Յայտնի է հասատաապէս, որ նա 1647 թւին հրատարակեց «Պարզատումար Ազարիայի»[1] անունով գիրքը. կայ վկայութիւն, թէ նա ուրիշ
- ↑ Ջուղայեցիները իրանց համար նոր թւական սահմանեցին, որի տարեգլուխն էր Ջուղայի հիմնարկութիւնը։ Այդ թւականը հնարող Ազարիայի անունն է կրում։