Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/23

Այս էջը հաստատված է

Ծիանին էր, որ շատ անգամ էր եղել Կիլիկիայում ու հարստացել էր այնտեղ. կամենալով լաւութիւն անել իր բարեկամ հայերին, նա կարգադրեց որ իրանից յետոյ մնացած կայքերը գործադրվեն յօգուտ այն հայ պանդուխտների, որոնք գնում են Վենետիկ[1]: Նրա առատաձեռնութեամբ շինված «Հայոց տունը» շէն ու կանգուն էր դարերի ընթացքում. օտարութեան մէջ թափառող հայը գիտէր, որ դօժերի գեղեցիկ մայրաքաղաքում պատրաստ կայ իր համար օթևան և նոյն իսկ ապրուստի միջոց։ Այդքանն էլ բաւական էր, որ այդ բարեգործական հիւրանոցում միմեանց հանդիպէին վաճառականը, կրօնաւորը, աղքատը, և առհասարակ զանազան կողմերից եկած և զանազան կողմեր գնացող մարդիկ։ Եւ անշուշտ «Հայոց տան» մէջ ապրողներն էին, որ օգնեցին Վենետիկի արուեստագէտներին հայկական տառեր փորագրելու և ձուլելու, ինչպէս նաև ցոյց տուին թէ ինչ գրքեր կարող են լաւ տարածվել հայերի մէջ։

Եւ այդ փաստը գուցէ միակ ուրախալի, միակ յուսատու երևոյթն էր այն ժամանակվայ հայկական կեանքի մէջ: Մարդկային ոչ մի գիւտ այնպէս չէ արհամարհում աշխարհագրական տարածութիւնները, անջրպետներն ու սահմանները այնքան սերտ չէ կապում ազգերը միմեանց հետ, ինչպէս մտքի և հոգու այն սքանչելի գործիքը, որ տպարանն է։ Իտալիան 1513-ին հինգ գիրք տուեց հայերին. հաշւելով որ իւրաքանչիւր գրքից տպագրված է

  1. Հ. Ալիշան-«Հայ-Վենետ», 1896, եր 144-147: