Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/231

Այս էջը հաստատված է
VIII

Կրթական շարժումը հետզհետէ նկատելի է դառնում։ –Մրցութեան պահանջ կաթօլիկ քարոզիչների դէմ։ —Պօղոս Պիրօմալի։ —Նրա հայերէնագիտութիւնը։ —Ոսկան վարդապետ Երեւանցի։ —Նրա կենսագրութիւնը։ —Լատինացրած հայերէն։ —Կղեմէս Գալանոս։ —Քարոզիչ հայերի մէջ։ —Խռովութիւններ Կ. Պօլսում: —Գաւառացիների եւ բնիկների թշնամութիւն։ —Թիւրքիայի անկումը եւ հայ տեղանաւորների իշխանութիւնը։ —Ընդհարումներ պատրիարքական աթոռի շուրջը։ —Գալանոսը խռովութիւնների մէջ։ —Նա աշխատում է պաշտօնանկ անել պատրիարքին եւ վռնդում է Կ. Պօլսից։ —Գալանոսի «Միաբանութիւն Հայոց եկեղեցւոյ» աշխատութիւնը։ —Նմուշներ։ —Գրքի կատարած դերը Եւրօպայում։ —․Քերականութեան եւ տրամաբանութեան դասագիրքը։ Գալանոսը իբրև հայագէտ։ —Լվօվի պապական դպրոցը։

Հայ տպագրիչները յանձն են առնում ամեն տեսակ զրկանքներ, չարչարվում են օտարութեան մէջ, բայց նրանց տպագրածները միայն եկեղեցական գրքեր են։ Կարծես, տպարանի հետ կապված է այն հասկացողութիւնը թէ դա մի գործարան է, որ պիտի արտադրէ Սաղմոս ու Ժամագիրք։ Ժամանակակից գրագէտ հայը հեռու է նրանից և մամուլի տակ չեն մտնում նրա ինքնուրոյն կամ թարգմանական աշխատութիւնները։ Եւ սակայն չենք կարող ասել թէ XVII դարը իր նախորդի հարազատ շարունակութիւնն էր։ Այժմ այլ