Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/234

Այս էջը հաստատված է

էին անում Եւրօպայից ուղարկված կրօնաւորներ։ Այդպիսիներից մէկն էր դօմինիկեան կրօնաւոր Պօղոս Պիրօմալի, որ 1632 թւականից՝ հաստատվեց Հայաստանում։ Ինչպէս երևում է, դա բաւական խելացի և ընդունակ մարդ էր, որ հասկանում էր թէ կաթօլիկ քարոզչութիւնը պէտք է առաջ տանել մեղմութեամբ, առանց կրքեր վառելու, առանց խռովութիւնների։ Այդ պատճառով էլ նա շատ լաւ ընդունելութիվն էր գտնում ոչ միայն Հայասաանի զանազան կողմերում, ուր ճանապարհորդում էր, այլ և Էջմիածնում, կղերականների շրջանում։ Պիրօմալին քսան տարուց աւել պաշտօն վարեց Հայաստանում և կարողացաւ բաւականաչափ տեղեկանալ հայոց լեղուին։ Այնքան մեղմ ու բարեկամական էին յարաբերութիվները դօմինիկեան քարոզչի և հայ հոգևորականների մէջ, որ առաջինը նոյն իսկ քարոզում էր հայոց եկեղեցիներում։ Եթէ քրիստոնէութիւնը միայն ծէսերի և հնաւանդ ու ժանգոտած նախապաշարմունքների պաշտամունք դարձած չը լինէր, ազգերի մէջ քրիստոնէական ընդհանուր գաղափարները վաղուց եղբայրութիւն կը հաստատէին և Պիրօմալին հայոց եկեղեցում մի արտասովոր բան չէր ներկայացնի, այլ հայը կաթօլիկի, կաթօլիկը յոյնի, բողոքականը նեստօրականի եկեղեցում կարող կը լինէին խօսել իբրև բարեկամներ, իբրև մի ընդհանուր աղբիւրից փոխադարձ սիրոյ, համերաշխութեան գաղափարներ ստացողներ։ Բայց այսպիսի բախտից աշխարհը վաղուց էր զրկվել, և ազգերը վաղուց անջատված էին միմեանցից կղերականների