Դա նշանաւոր Ոսկան Երևանցին էր։
Այս վարդապետը մեծ անուն է ստացել մեր տպագրութեան պատմութեան մէջ և իր ժամանակի լաւագոյն, լուսաւորված հոգևորականներից մէկն էր։ Ուստի շատ հետաքրքրական պիտի լինի մեզ համար նրա թողած ինքնակենսագրութիւնը[1], որի մէջ դուրս են բերված և մեզ ծանօթ մի քանի համակրելի դէմքեր։
Երևանցի էր կոչվում Ոսկան վարդապետը այն պատճառով, որ նրա հայր Թորոսը և մայր Գօհարազիզը, դեռ երիտասարդ հասակում, Շահ Աբբասի Երևանից տարած գաղթականութեան հետ տարվեցին Սպահան, ուր և ամուսնացան։ Ինքը, Ոսկանը, ծնվել է Սպահանում 1614 թւականի յունվարին։ Պատանեկութեան հասակում նրան գրագիտութիւն սովորեցրին տեղական քահանայի մօտ։ Ծնողները այդքան բաւական էին համարում, բայց Խաչատուր Կեսարացու ժամանակ Ջուղայում զարգացած դպրոցական գործը այնքան գրաւում է Ոսկանին, որ նա, հակառակ ծնողների կամքին, մտաւ Ամենափրկչի վանքի դպրոցր։ Այդտեղ Ոսկանը սովորում է այնքան, ինչ կարող էր այդ ժամանակ տալ Սիւնեաց դպրոցը։
Շուտով Խաչատուր Կեսարացին , Մովսէս կաթողիկոսի յանձնարարութեամբ, գնում է Լեհաստան, իսկ Ոսկանին կաթողիկոսը, Սպահանից վերադառնալիս, իր հետ տանում է Էջմիածին։ Այստեղ նա տեսնում է Լիմ կղզուց եկած Մելքիսէթ
- ↑ Տե՛ս Առաքել վ․ Դաւրիժեցու աՊաամութիւն», Ամստերդամ, 1689, եր․ 629։