Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/245

Այս էջը հաստատված է

կառավարողները հարեմներն էին ու ներքինները․ փարթամ ծոյլ ու մեղկ կեանքի համար պահանջվում էին ահագին ծախսեր, և իշխանութիւն ունեցողները սկսած սուլթաններից, պաշտօնները վաճառում էին փողով։ Պօլսեցի հայը տոկոսով փող էր տալիս փաշաներին, իր ձեռքն էր առնում նրանց դրամական գործերը, դիրք, ազդեցութիւն էր ստեղծում իր համար։ Փաշաները և բէյերը, վաշխառուի ձեռքով պլոկված, գայլերի պէս ընկնում էին ժողովրդի վրա և կեղեքում նրան։ Հայերը հարկերի կապալառուներ էին և այնպէս էին քերթում իրանց «խըմպըլ» ազգակիցներին, որ 1660 թւին մենք տեսնում ենք Կ․ Պօլսում Կամախից, Սեբաստիայից և Տիվրիկից եկած հայերին, որոնք մեծ վէզիրին գանգատ են ներկայացնում հայ հարկահանների դէմ, նկարագրելով նրանց կատարած անտանելի կեղեքումները[1]։ Ահա թէ ինչ հանգամանքներից էր բխում պօլսեցի և գաւառացի հայերի մէջ եղած խորին ատելութիւնը։ Պօլսեցուն հարկաւոր էր հարստահարվող գաւառ, իսկ գաւառացին ատում էր նրան դրա համար։ Պատրիարքը Թիւրքիայի բոլոր հայերի կրօնական ներկայացուցիչն էր, որին յատկացրված էին շատ իրաւունքներ։ Մեծ նշանակութիւն ունէր, թէ այդ բարձր պաշտօնեան ում կողմն է․Կ․ Պօլսի վաշխառու ամիրայական դասը աշխատում էր իրան հլու հպատակ պատրիարք ունենալ։ Դա կաշու հարց էր նրա համար։ Եւ այդ ունևոր ու զօրեղ դասակարգի հետ ընդհարվում

  1. Չամչեան, հատ. Գ․, եր․ 689։