վարմունք, որ չէ կարելի անբնական համարել այդպիսի դէպքերում։ Գալանոսն էլ խաբված տեսաւ իրան հայոց պատրիարքարանում․ խաբել էին թէ Կիրակոս պատրիարքը, թէ նրա փոխանորդը և թէ ուրիշները։ Եւ ահա Հռօմի գործակատարը հաւաքում է մի խումբ հայ հոգևորականներ, ծրագրում է փողով կաշառել թիւրք կառավարութիւնը և պաշտօնանկ անելով պատրիարքին, նրա տեղը նստեցնել իր կուսակիցներից մէկին։ Կարծեօք առաջին անգամն էր, որ մի օտար հոգևորական այսպիսի համարձակությամբ խառնվում էր հայոց եկեղեցու գործերի մէջ։ Եւ եթէ այս միջամտութիւնը Գալանոսի եռանդի և ճարպիկութեան վկայական է, միւս կողմից նա ցոյց է տալիս թէ որ ասաիճան ստոր ու անբարոյական էին հայ հոգևորականները։ Մելքիսէթ կաթողիկոսը անհատական երևույթ չէր, այլ ժամանակի կղերականութեան մի ընդհանուր, հաւաքական տիպ։ Արևելեան Հայասաանում Սիւնեաց դպրոցը կարողացաւ գոնէ առ ժամանակ հեռացնել այդ տիպը ասպարէզից, իսկ Արևմուտքին նա չը հասաւ և այնտեղ շահամոլ հոգևորականութիւնը դեռ երկար պիտի շարունակէր իր խայտառակութիւնները․․․
Բայց Գալանոսի դաւադրութիւնը աջողութիւն չունեցավ. նրան մատնեցին թիւրք, կառավարութեան ձեռքը և նա հազիւ կարողացաւ ֆրանսիական դեսպանի միջոցով ազատվել մահից և փախչել Իտալիա։ Այդտեղ նա Պրօպագանդայի դպրոցում հայերէնի ուսուցիչ նշանակվեց և ապա ուղարկվեց Լեհաստան` հայերի յամառութիւնը