ստեղծեց նաև գրական լեզու․ նրա հռչակաւոր «Դեկամերօնը» աhագին ազդեցութիւն գործեց և այսօր էլ դեռ մեռած չէ, կարդացվում է ախորժանքով։ Այստեղ Մատթէօ Բօեարդօ և Լօդօվիկօ Արիօստօ հիւսեցին Ռօլանդի գիւցազնական վէպը, մէկը՝ սիրահարված Ռօլանդի, միւսը՝ կատաղի Ռօլանդի: Այստեղ էին Միկէլ-Անջէլօ (քանդակագործ), Լէօնարդօ-դա-Վինչի[1]), Ռաֆայէլ (նկարիչներ)։
Որքան մեծ անուններ, որպիսի հանճարներ միմեանց ետևից կամ միաժամանակ։ «Իտալիայի գիւտը-ասում է Միշլէ-VXI դարի համար աւելի մեծ նշանակութիւն ունէր, քան Ամերիկայի գիւտը»։ Նրա առատ ու մաքուր լոյսերից ազգերը լիաբուռն բաժին էին վերցնում իրանց համար: Գերմանիան աշակերտեց նրան վերածնութեան շարժման մէջ։ Ֆրանսիան պատերազմներ էր մղում Իտալիայի դէմ և թէև յաղթեց այս բաժան-բաժան դարձած երկիրը, բայց յաղթված իտալացիներն էլ նուաճեցին յաղթողներին իրանց մտաւոր հարստութեամբ։ Իտալիայի ազդեցութեան տակ մեղմացան ֆրանսիական բարքերը, ծաղկեց ֆրանսիական գրականութիւնը, պահելով, սակայն, իր ազգային ինքնուրոյնութիւնը։ Իտալական աղդեցութիւնը ուժեղ էր Սպանիայում և Լեհաստանում. նոյն իսկ Անգլիայի պէս ինքնուրոյնութիւն
- ↑ Լէօնարդօ-դա-Վինչի եղել է Հայաստանում, բայց ափսոս որ նրա նամակները, որոնց մէջ նկարագրված էր Հայաստանի ճանապարհորդութիւնը, կորել են և միայն փոքրիկ պատառիկներ են մնացել, որոնցից մէկի մէջ մեծ նկարիչը նկարել է երեք հայերի գլուխներ («Հանդէս Ամսօրեայ» 1889, եր. 111)։