Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/253

Այս էջը հաստատված է

համար մի հատ ճշմարտութիւն և հեղինակութիւն կայ աշխարհում—Հռօմը։

Ոչինչ լուսաւոր միտք, ոչինչ համբերողութիւն դէպի ուրիշի կարծիքները։ Ուր որ հարկաւոր է, թէատինեան վարդապետը ընկղմվում է միջնադարեան խաւար նախաշարմունքների մէջ։ Այսպէս, նա լրջութեամբ հաւատացնում է որ սատանան երկու անգամ դժբախտացրեց աշխարհը։ Առաջին անգամը նա կապված էր դժողքում, բայց իր արբանեակների միջոցով կարողացաւ այնպէս անել, որ Դուինում կազմվեց չարափառ ժողովը, այսինքն այն ժողովը, ուր հայերը մերժեցին Քաղկեդօնի ժողովը։ Երկրորդ անգամում արդէն սատանան արձակված էր կապանքներից և նա իր հետ աշխարհ բերեց... մահմեդականութիւնը։

Այդ բոլոր աստուածաբանական սոփեստութիււնները, միջնադարեան բոլոր կոպիտ բռնութիւնները, ինքուիզիցիայի կրակները, երեսնամեայ պատերազմի արիւնահեղութիւնները այն վերջնական նպատակն ունէին, որ հաստատեն թէ պապն է ամենքի գլուխը, եկեղեցու առաջնակարգ իշխանը, Քրիստոսի միակ փոխանորդը աշխարհի վրա։ Հասկանալի է որ Գալանոսը մանաւանդ այս կէտում պիտի իր հռետօրական, պերճախօսական ամբողջ թափը ցոյց տար։ Հայ վարդապետներից մէկը համարձակվել էր իր գրուածքներից մէկում ասել թէ հայոց եկեղեցին Հռօմի եկեղեցուն հավասար է։ Գալանոսը մի սոսկալի հերձուած է յայտարարում այս միտքը և մի ահագին գլուխ է նուիրում Հռօմի եկեղեցու առաջնութեան, գլխաւորութեան