և ըեդհանրականութեան հարցին։ Չը բաւականանալով իր բերած ապացոյցներով, նա առ ժամանակ թողնում է վիճաբանութիւնը և դիմում է անում հայոց եկեղեցու հայրերին և վարդապետներին։ Այդ դիմումից մի քանի կտորներ կը բերենք, որպէս զի Գալանոսի ոճի և մանաւանդ հայերէնագիտութեան նմուշներ տանք։
Հայոց եկեղեցու անկախութիւնը պաշտպանած վարդապետներին Գալանոսն ասում է․
Ապա ընդ՞եր, ո՛վ Մխիթար, ո՛վ Վարդան, ո՛վ Տաթևացի, ո՛վ հակառակասէրք ճշմարտութեան․ ընդե՞ր նախանձավոր սրտիւ և չարաչար գրով, առ ի կորուստ ազգիդ ձերոյ, և ընդդեմ ուղղափառութեան մարտնչելով, ոչ պարապիք անիրաւութեամբ մեծաւ ընդդէմ լինել գերապատիւ փոխանորդիս Քրիտոսի և բարերարիս քաղցրատես հօրդ ձերոյ և խնամարկու հովուիս ամենայն քրիստոնէից։ Ո՛վ օձք, ծնունդք իժից, որ թիւնաւոր խածիւք կռծէք զարգանդ սնուցիչ մօրն ձերոյ Հռովմայ եկեղեցւոյս••• Ո՛վ գայլք ափշտակողք վասն ո՞յր պատճառի յօժարեցիք շրջել ի յառաքելական սուրբ աթոռոյս զոչխարն և սիրելի դուստրն նորա գեկեղեցիդ հայկազունեաց քաջաց։
Զգալով որ հայհոյանքները դեռ փաստեր չեն, Գալանոսը սկսում է հայի հայրենասիրական լարերի վրա խաղալ։
Ո՛վ աշխարհ Հայաստանեաց, որքա՞ն երանելի յառաջն էիր, ո՞րքան հզօրագոյն տէրութեամբ և փառաւորագոյն վայելչութեամբ զարդարէիր, յորժամ զարդն քո և պայծառութիւն և զիշխանութիւն ի Պետրոսի սուրբ աթոռոյն ընկալայիր։ Աւա՜ղ, եղո՜ւկ, զիա՞րդ իշխանդ գաւառաց եղեր ընդ հարկիւ, զիա՞րդ ոսկին քո փոփոխեցաւ յերկաթ, զիա՞րդ ամենայն բարեզարգութիւնքն քո ոչինչ