սիրող առաջաւոր երկրում իտալական բանաստեղծները օրինակ էին, նմանողութեան առարկայ։
Եւ ահա այդ լուսատու աստղը տպարանի միջոցով կապվում է Հայաստանի հետ։ Բայց հայեր էլ կա՞ն նրա աշակերտների մէջ։
Աւաղ․ մարդկութեան կեանքի մէջ չը կան յանկարծակի, հեշտ թռչիքներ։ Ազգերը բարձրանում են աստիճաններով, իսկ հայ ազգը այն աստիճանի վրա չէր, որ կարողութիւն ունենար հասկանալու Պետրարկաներին, Արիօստօներին աշակերտելու անհրաժեշտութիւնը։ Հայի այն ժամանակվայ մտաւոր պահանջների մասին ուղիղ հասկացողութիւն տալիս են հէնց այն հինգ գրքերը, որոնք տպվեցին Վենետիկում։
Դրանցից միայն մէկը («Պատարագատետր») նշանակված էր եկեղեցում գործ ածելու համար, մնացածները ժողովրդական գրքեր էին։ «Պարզատօմարը» եկեղեցական տօներն էր ցոյց տալիս մեր այժմեան օրացոյցների նման։ Այդ առաջին տպագրած օրացոյցն էլ ունէր «Երազացոյց», «Մարմնախաղաց»-հին նախապաշարմունքներ և խաբեբայական գուշակութիւններ, որոնք այսօր էլ շահագործվում են օրացոյց հրատարակողների տգէտ մեծամասնութեան ձեռքով։
Աւելի աչքի ընկնող գործ էր «Տաղարանը»։ XV Դարից մեզանում երևան են գալիս մի շարք ժողովրդական երգասացներ, որոնցից մի քանիսը բաւական յայտնի անուն են թողել իբրև բանաստեղծներ։ Այդ երգասացները մեծ մասամբ հոգևորականներ էին, բայց կային և աշխարհական