Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/261

Այս էջը հաստատված է
IX

Մատթէոս Ծարեցի. ուղեւորվում է Եւրօպա տպագրութեան համար. Պրօպագանդայի յարուցած արգելքները։ —Ծարեցին Ամստերդամում. Հօլլանդիա. պայմանագիր տառեր փորողի հհտ, «Յիսուս Որդի»։ —Ծարեցու մահը. Աւետիս Երեւանցի. տպարանը նուիրվու է Էջմիածնին։ —Բօվիսի տպագրութիւնները Վենետիկում։ —Ոսկան վարդապետը ուղեւորվում է Եւրօպա։ —Լիվօրնօ. հայ գաղթականութիւնը եւ Պրօպագանդան։ —Ոսկանի անհաջողութիւնը Հռօմում, ուղեւորութիւն Ամստերդամ։ –Ոսկանեան հրատարակութիւններ. «Աստուածաշունչ»։ —«Առաքել Դաւրիժեցի»։ —«Խորենացու Աշխարհագրորթիւն» եւ «Աղուէսագիրք». դրանց նշանակութիւնը իբրեւ ընթերցանութեան գրքեր ժողովրդի համար. միւս հրատարակութիւններ։

Փիլիպպոս կաթողիկոսը վախճանվեց 1655 թւականին և նրան յաջորդեց Յակոb Ջուղայեցին, որ արժանաւոր հոգևորականի համբաւ ունէր։ Էջմիածինը յետ էր ստանում այն, ինչ կորցրել էր աւերումների, խոր տգիտութեան ժամանակներում․ Յակոբն էլ շինարար էր և իր անձնական հարստութիւնը ծախսում էր վանքերը վերանորոգելու վրա։ Ջուղայի դպրոցի այդ աշակերտը իր առջաին հոգսերից մէկը դարձրեց տպագրութեան հետամուտ լինելը․ և այդ նպատակով նա 1656–ին Եւրօպա ուղարկեց Փիլիպպոս կաթողիկոսի