Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/263

Այս էջը հաստատված է

հասել էր այն ճիշտ եզրակացութեան, որ եթէ ս․ Պետրոսի աթոոը այդքան հակառակ է հայկական տպագրութեան, պէտք է, ուրեմն, բախտ փորձել այնպիսի տեղ, ուր պապականների «ոչ կարեմք»-ը ոչինչ հեղինակութիւն չունէր։ Եւ նա գնաց Հօլլանդիայի Ամսաերդամ քաղաքը, որ առևտրարական մի խոշոր կենտրօն լինելով, ծանօթ էր, ինչպէս գիտենք, նաև հայ վաճառականներին։ Եւ այդ վաճառականների թիւը այնքան աչքի ընկնող էր, որ XVII դարի կէսում մենք այնտեղ տեսնում ենք և հայոց եկեղեցի։

Հիւսիսային Եւրօպայի այս փոքրիկ երկիրը հերոսական պատերազմներով և բիւրաւոր նահատակների արիւնով կարողացել էր ազատվել կաթօլիկ բռնապետութիւնից և կազմել էր մի ազատ բողոքական հանրապետութիւն, որ ժամանակի ամենահարուստ պեաութիւնն էր, շնորհիւ իր լայնածաւալ, համաշխարհային առևտրի։ Ուր կայ ազատութիւն, այնտեղ է և առաջադիմութիւնը․ և հօլլանդական գրականութիւնն ու արուեստները ծաղկած դրութեան մէջ էին։ Ամստերդամի դռներով մտած Մատթէոս Ծարեցին մէկն էր այն հազարավոր մարդկանցից, որոնք, փախչելով միտք և հոգի սպանող բռնակալութեան և ֆանատիկոսութեան հալածանքներից, գտնում էին այդ քաղաքում հանգիստ և ազատ ապաստան։ Հօլլանդիան էլ մէկն է այն առաջնակարգ երկիրներից, որոնք, տպագրութեան արուեստը ծաղկեցրին և կատարելագործութեան հասցրին։ Եթէ Վենետիկի փառքն ու պարծանքը Ալդօների ընտանիքն է, Հօլլանդիան